Ընթերցանյութ 5: Ռեստորան
Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է ջերմոցի և ֆերմայի տարբերությունը։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Ջերմոցի հիմնական առավելությունն այն է, որ դրանում կարելի է փոփոխել այն գործոնները, որոնք անհրաժեշտ են բանջարեղենի և մրգերի աճի համար։ Այս եղանակով հնարավոր է դառնում օգտակար սնունդ աճեցնել նաև ձմռանը։ Ջերմոցում կարգավորվում է էներգիայի ճիշտ բաշխումը և՛ ցուրտ, և՛ տաք ամսիներին՝ արևի էներգիան կլանող մեխանիզմների շնորհիվ։ Ջերմոցներում հաճախ է օգտագործվում կաթիլային ոռոգման համակագ, որի շնորհիվ խնայվում է ջրային ռեսուրս։ Ջերմոցներում կարելի է վերահսկել բույսերի աճը՝ CO2 ավելացնելով և հիվանդությունների դեմ մեխանիզմներ նորդնելով։ Այստեղ է նաև, որ կարելի է փորձարկել նոր բուսատեսակների ստացումը։ Կից հոլովակ է ջերմոցի ստեղծման համար կարևոր մանրամասների մասին։
ֆերմաներում կա՛մ միայն բույս ու բանջարեղեն են աճեցնում, կա՛մ միայն ընտանի կենդանիներ, և շատ են համատեղելիության դեպքերը։ Ֆերմաներում բանջարեղենը հիմնականում բացօթյա տարածքներում է աճեցվում, և չկա գործոնները վերահսկելու մեծ հնարավորություն։ Սակայն կենդանիները նպաստում են բույսերի աճին՝ գոմաղբով, մոլախոտերը և այլ վնասակար խոտերը արածելով, իսկ էկոկայունությանը՝ աճեցվածի մնացորդները որպես սնունդ ստանալով։ Տարբերություններից է նաև այն, որ ֆերմաների ստեղծման համար ավելի քիչ ծախսեր են ներդրվում, եթե չհաշվենք կենդանիների ծախսը։ Ինչպես նաև՝ ֆերմայի մասշտաբները հաճախ շատ ավելի մեծ են ջերմոցի մասշտաբներից և դրա խնամքի համար շատ ավելի մեծ թվով մարդիկ են անհրաժեշտ։
Դեյվիդ Վոսը երիտասարդ տարիքում զբաղվում էր խոհարարությամբ և մեծ սեր ուներ գործի հանդեպ։ Հետագայում սովորելով խոհանոցում լավ որակի բաղադրիչների կարևորությունը, որոշեց ինքնուրույն աճեցնել օգտագործվող սնունդը, իսկ կինն էլ միացավ նրան։ Հետաքրքիր է, որ որոշեցին արտադրութուն սկսել հենց Արիզոնայում, որին հատուկ են անապատային տարածքները։ Մոտ 90 տեսակի մրգերը և բանջարեղենները են աճեցվում 18 հեկտար տարածքում, որոնք չունեն արևի պակաս, իսկ ջրի, հողի մեջ գտնվող սննդանյութերի, վնասատուների հետ կապված հարցերը ամուսինները լուծում են իրենց կարդացած և սովորած գիտելիքների շնորհիվ։ Ֆերմայի մաս է նաև ջերմոցը, որտեղ կան հովացման մեխանիզմեր այն արտադրանքների համար, որոնք քիչ արևի էներգիա են պահանջում։
Ընտանիքի համար կարևոր է, որ իրենք կարողանում են աճեցնել սնունդ իրենց, իրեցն հարազատների, հարևանների և շրջանի համար։ Աճեցված արտադրանքով կարող են շաբաթական շուրջ 20․000 մարդու կերակրել։ Դպրոցական էքսկուրսիաներ են հյուրընկալում, երեխաներին ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր սեփական սնունդը աճեցնել։ Հավատացած են, որ սնունդ կարելի է աճեցնել նույնիս պատշգամբում և ամենուր։ Համագործակցում են նաև տեղի այլ արտադրողների հետ։ Գյուղատնտեսության ոլորտից բացի մասնակցություն են ունենում նաև արտադրական և ռեստորանային համայնքներում:

Ցանկության դեպքում "Blue sky organic farms"-ի մասին ավելին կարող ես ուսումնասիրել նրանց կայքէջում՝ https://blueskyorganicfarms.com/, կամ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/BlueSkyOrganicFarms/
Իսկ նրանց մասին պատմող ավելի մասնրամասն տեսահոլովակ կարող ես դիտել այս հղումով՝ https://www.youtube.com/watch?v=NDa45w3Q6PY
Տեսահոլովակը պարզ օրինակ էր փոքր ջերմոցում բույսի աճեցման և այն բացօթյա տարածքում տեղադրելու՝ փոքրամասշտաբ ֆերմայի։ Սակայն մեծ քաղաքներում մարդիկ հազվադեպ են իրենք արտադրում իրենց սնունդը։ Տնային անհատական օգտագործման համար սննդի բաղադրիչները գնվում են, բայց մենք նախորդ դասում ծանոթացանք անհատական և համայնքային աճեցման հրաշալի օրինակների։
Պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություններն էլ կա՛մ իրենք են արտարդում սննդի բաղադրիչները, կամ գնում են։ Ինչպես անհատների դեպքում, այստեղ էլ գնման օրինակները ավելի շատ են։ Սակայն սննդի բաղադրիչերն աճեցնելու գլխավոր առավելություններից են արագ և թարմ արտադրանքը, ինչպես նաև՝ չափաքանակի օգտագործման ավելի ճշգրիտ հաշվարկը, որը զերծ է պահում սննդի թափոնների առաջացումից։ Բաղադրիչները գնող ռեստորաններն էլ իրենց հերթին խնայում են ժամանակ և նախնական ֆինանսներ։
Ծանո՞թ ես ռեստորանների,
որոնք իրենք են արտադրում օգտագործվող սնունդը։
«Առողջ անհատը առողջ հասարակության նախապայմանն է»,- կցված հոլովակում Zrno-ի գործադիր տնօրեն Դավիթ Պեժիչ-ը նշում է, որ նրանց բոլոր նախաձեռնությույնները սկսել են ցանկությունից՝ կրթել մարդկանց շրջակա միջավայրի և էկոկայունության մասին։ 2023թ․ հուլիսին Պեժիչը համարվել է Խորվաթիայի լավագույն երիտասարդ ֆարմերը։ Մրցանակը ստանալու ընթացքում նա ասել է․ «Այս մրցանակը ոչ միայն ճանաչում է իմ ջանքերը, այլ նաև ուղերձ է, որ էկոլոգիական գյուղատնտեսությունը կարող է գրավիչ և խոստումնալից նախաձեռնություն լինել երիտասարդների համար: Կարծում եմ, որ գյուղատնտեսության այս մոդելը լուծումներ է առաջարկում կայուն կյանքի համար և հնարավորություն է տալիս վերաիմաստավորել սնունդն ու գյուղատնտեսությունը՝ որպես գործունեություն, որոնք ավելի շուտ նպաստում են մեր հասարակությանը, քան վտանգում այն»։ Իսկ թե ինչ նախագծեր է նա իրականացրել՝ կտեսնեք տեսանյութում։
Zrno-ն իր կողմից արտադրված սննդի մի մասն օգտագործում է ռեստորանում, մյուս մասը վաճառում է իր օրգանական խանութներում։

Իսկ ինչպե՞ս կարելի է վարվել սննդի հետ սուպերմարկետում, որպեսզի դրա օգտագործումը դառնա հնարավորինս արդյունավետ։
  • Մթնոլորտի փոփոխմամաբ փաթեթավորումը (MAP)
    Այս մեթոդով փոխում են փաթեթի ներսում գազերի բաղադրությունը՝ երկարաձգելու փչացող ապրանքների պահպանման ժամկետը: Նվազեցնելով թթվածնի մակարդակը, վերահսկելով խոնավությունը և կառավարելով այլ գազեր, ինչպիսիք են ածխաթթու գազը, MAP-ն օգնում է պահպանել սննդի թարմությունն ու որակը պահպանման և տեղափոխման ընթացքում:
  • Մթնոլորտի վերահսկմամբ փաթեթավորումը (CAP)
    Ներառում է գազերի (օրինակ՝ թթվածին, ածխածնի երկօքսիդ և ազոտ) բաղադրությունը կարգավորելը՝ արագ փչացող արտադրանքի բնական քայքայումը դանդաղեցնելու համար: Այս տեխնիկան օգնում է երկարացնել մթերքների պահպանման ժամկետը, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը և հացահատիկները՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը խոչընդոտում է փչացնող միկրոօրգանիզմների աճին և պահպանում արտադրանքի որակը:
  • Վերականգնվող փաթեթավորումը
    Թույլ է տալիս սպառողներին բացել և փակել արտադրանքը մի քանի անգամ՝ արդյունավետ փակվող հատվածի շնորհիվ: Այս դեպքում հավանականությունը փոքրանում է, որ կիսատ մնացած ուտելիքը կփակվի ու կպահվի, քան թե դեն կնետվի անհարմարավետ տուփի պատճառով։
Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարող է անասնաբուծությունը վնաս տալ շրջակա միջավայրին։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Արդյունաբերական անասնաբուծությունը պատասխանատու է ջերմոցային գազերի արտանետումների 15 տոկոսի համար, որոնք ազդում են կլիմայի փոփոխության վրա։

Այն հսկայական ծավալի ու բազմազանության ռեսուրսներ է պահանջում՝ ջուր, տարածք, էներգիա, ինչպես նաև սերմեր, քիմիկատներ, պարարտանյութեր, հող կենդանիներին սնունդով ապահովելու համար։ Ավելին, կովերի մեծ խմբերը ինքնին նպաստում են երկրագնդի ջերմաստիճանի բարձրացմանը։
Ուզում եմ կարդալ ավելին
Թայլոր Բրենդն անունով մի տղամարդ, մեծացել է գյուղատնտեսների ընտանիքում, շատ է սիրում բնությունը ու որոշել է շարունակել ընտանեկան բիզնեսը։ Այժմ նա հնարավորություն ունի ավելի շատ գումար վաստակել, եթե զբաղվի արդյունաբերական անասնաբուծությամբ։ Մինչ վերջնական որոշում կայացնելը Թայլորը ուսումնասիրում է մի քանի տվյալներ ապագա հետևանքների մասին․

1․ Կովերը մեթան են փսխում։ 2016 թվականի ամերիկյան երեք խոշորագույն մսարտադրողներն ավելի շատ են ջերմոցային գազեր արտադրել, քան ամբողջ Ֆրանսիան։
2․ Անտառահատումների 70%-ը իրականացվում է անասունների համար նախատեսվող տարածքն ազատելու համար՝ հանգեցնելով հողի որակազրկման և նույնիսկ հրդեհների։
Թայլորը խորհրդակցում է նաև իր ագրոէկոլոգիայի մասնագետ
ընկերների հետ ու պարզում որ․

3․ Կովերին հակաբիոտիկներ են ներարկում, որպեսզի նրանք չհիվանդանան և չկորցնեն իրենց արժեքը։ Հակաբիոտիկները մսի միջոցով կարող են հայտնվել մարդու օրգանիզմում՝ հարուցելով առողջական խնդիրներ։
4․ Մշակաբույսերի համար օգտագործվող քիմիկատները, ոչ միայն փչացնում են հողը, այլև հայտնվում են հարևան ջրամբարներում՝ վնասելով ձկներին։
5․ Կենդանիներին կերակրում են արտերկրից ներկրված հացահատիկով։ Այսինքն՝ հացահատիկի փոխադրման վրա ծախսվում է էներգիա ու նպաստում արտանետումների։

1
2
Պատկերացրու՝ դու ֆերմեր ես, որը պայմանագիր է կնքել ՄաքԴոնալդսի հետ և պետք է նրանց մատակարարի կոնկրետ տեսակի կարտոֆիլ։ Մի քանի տարի անց կարտոֆիլի դաշտը դառնում է անբերրի։ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է կատարվածի պատճառը։
Պատկերացրու՝ դու ֆերմեր ես, որը պայմանագիր է կնքել ՄաքԴոնալդսի հետ
և պետք է նրանց մատակարարի կոնկրետ տեսակի կարտոֆիլ։
Մի քանի տարի անց կարտոֆիլի դաշտը դառնում է անբերրի։ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է կատարվածի պատճառը։
Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարող է անասնաբուծությունը վնաս տալ շրջակա միջավայրին։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Կատարվածից հետո նա գրի է առնում հետևյալ մտքերը․

1․ հողը չվերականգնվող ռեսուրս է ու ոչնչացվելուց հետո այն ընդմիշտ կվերանա։
Երբ հողի մեջ չկան բազմատեսակ արմատային համակարգեր, հողը փչանում ու պնդանում է քիմիական նյութերից։ Հողը ոչ մի սնուցող նյութ չի ստանում, քանի որ բուսականությունը չի մահանում և պարարտանյութի չի վերածվում:
2․Մոնոկուլտուրան պահանջում է շատ ջուր:
3․ Մոնոկուլտուրայի համար օգտագործում են մեծամասշտաբ մեքենայացում, մեծ քանակությամբ արտադրանք են հավաքում և տեղափոխում։ Այս ամենի համար Էներգիան, շատ դեպքերում վերցվում է օրգանական հանածո վառելիքից, որի արտադրության ժամանակ անջատվում է ածխաթթու գազ։
Թայլորի քույր Քենզին զբաղվում է բուսաբուծությամբ ու այն ֆերմերներից է, որոնք գերբարձր պահանջարկ ունեցող ապրանքներ են աճեցնում՝ ավոկադո, եգիպտացորեն, սոյա, ցորեն։ Միատեսակ ցորենի դաշտեր խնամելը բավական հեշտ և շահութաբեր է թվում նրան։
Ի դեպ՝ մի տեսակի մթերքի/արտադրանքի աճեցումը մեկ տարածքի վրա կոչվում է մոնոկուլտուրա։
Բայց նա պարտավոր է անընդհատ ցորեն մատակարարել վարձատրվելու համար և ամեն գնով պաշտպանում է իր արտադրանքը։ Փորձելով զգուշանալ մակաբույծների դաշտի վրա հարձակումներից ՝ Քենզին շարունակաբար ցողում է հողը քիմիական նյութերով։ Անցնում են մի քանի տարիներ, հողը որակազրկվում է, ու Քենզին ստիպված է լինում գնել նոր հողատարածք և տեղափոխվել։
1
2
Առողջ Ափսեի Սկզբունքը
25% Ամբողջահատիկ սննդատեսակ
Նախընտրելի խմիչքը՝ ջուր
25% բուսական, կենդանական սպիտակուց
50% Բանջարեղեն և միրգ
Բազմազան սնունդ ուտելը շատ կարևոր է։ Գոյություն ունի առողջ ափսեի գաղափարը. կեսը՝ բանջարեղեն, քառորդը՝ բուսական ու կենդանական սպիտակուց, քառորդը՝ ամբողջահատիկ ձավարեղեն։ Աշխատի՛ր շաբաթվա ընթացքում օգտագործել 30-50 տարբեր բուսական բաղադրիչներ։ Այսպիսի բազմատեսակ սնունդը կխթանի քո աղիներում օգտակար մանրէների աճը։ Այժմ շատ հետազոտություններ կան, որ այդ մանրէները կարծես մեր երկրորդ ուղեղը լինեն, նույնիսկ մեր տրամադրության վրա կարող են ազդել։
Եթե որոշես որևէ սննդակարգի հետեւել, ընտրի՛ր միջերկրածովային սննդակարգը. նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այսպիսի սննդակարգի կարող ես հետևել ամբողջ կյանքի ընթացքում։
1
2
Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարելի է սուպերմարկետներում օրգանական գյուղատնտեսության հայեցակարգով աճեցված մթերքները տարբերակել այլ մթերքներից:
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Օրգանիկ մթերքների վրա հաճախ փակցված են լոգոներ, որոնցից ամենատարածվածները սրանք են։

1․ Agriculture Biologique՝ Ֆրանսիական սերտիֆիկատ,
2․ Green background with white stars՝ ԵՄ,
3․ USDA Organic ՝ Ամերիկյան։

Գնորդների համար սա նշան է, որ այս ապրանքն առավել անվտանգ է։ Այսօր այս տարբերանշանը սովորական է դարձել։ Կան կազմակերպություններ, որոնք ստուգում են ֆերմաները և վերջիններիս հավաստագրեր տրամադրում։

Արտադրանքի հանդեպ գնորդի մոտ համակրանք առաջացնելու համար կազմակերպությունները հաճախ փորձում են չսերտիֆիկացված արտադրանքը ներկայացնել իբրև օրգանիկ սնունդ։ Այսպիսի մանիպուլացիոն հնարքները Գրինվոշինգի օրինակներ են։
Ամեն ինչ սկսվեց 1939 թվականին, երբ գիտնական Փոլ Միլլերը սկսեց ակտիվորեն տարածել իր կողմից ստեղծված DDT (Դիքլորդիֆենիլտրիքլորէթան) անվանմամբ ինսեկտիցիդը (քիմիական նյութ, որը սպանում է միջատներին): Այդ ժամանակ դրանք ցողում էին ոչ թե դաշտերում, այլ ամերիկացի զինվորների վրա՝ վերջիններիս մալարիայից, տիզերից և տենդից ազատելու նպատակով: Հետագայում պարզվեց, որ դա բացասական ազդեցություն ունեցավ իրենց առողջության վրա:
Արդյունքում բնապահպան գիտնականները սկսեցին ակտիվ շարժումներ բարձրացնել քիմիկատների դեմ:

Սկսեցին բացվել մասնագիտացվախ ինստիտուտներ։ Առաջիններից էր 1973 թվականին Շվեյցարիայում բացված օրգանիկ գյուղատնտեսության հետազոտությունների ինստիտուտը: Սրան հետագայում հաջորդեց 1978 թվականին Ֆրանսիայում ստեղծված Օրգանիկ ֆերմերների ազգային ֆեդերացիան, իսկ 1983-ին Ավստրիան դարձավ առաջին երկիրը, որն օրենսդրությամբ սահմանեց օրգանիկ գյուղատնտեսությունը:
Ահա այսպես, Եվրոպան 10 տարուց մի փոքր ավել ժամանակահատվածում ներդաշնակորեն եկավ նրան, որ այժմ մենք կարող ենք գնալ ցանկացած սուպերմարկետ և տեսնել այդ սերտիֆիկատներն ու գնել առանց քիմիկատների աճեցված արտադրանք։

1
2
Agriculture Biologique՝ Ֆրանսիական սերտիֆիկատ
USDA Organic ՝ Ամերիկյան սերտիֆիկատ
Green background with white stars՝ ԵՄ սերտիֆիկատ
Պատկերացրու՝ դու ագրոէկոլոգ ես և պետք է վերլուծես բուսական հիմքով (ոլոռ, լոբազգիներ, քինոա, սոյա և այլն) մսի այլընտրանքների բացասական կողմերը։ Ի՞նչ կետեր կառանձնացես։
Պատկերացրու՝ դու ագրոէկոլոգ ես և պետք է վերլուծես բուսական հիմքով (ոլոռ, լոբազգիներ, քինոա, սոյա և այլն) մսի այլընտրանքների բացասական կողմերը։ Ի՞նչ կետեր կառանձնացես։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Բուսական հիմքից միս ստեղծելը նույնպես բազմատեսակ ռեսուրսներ է պահանջում։ Կան մսի որոշ տեսակներ, որոնք տպվում են 3D տպիչներով ու այդ պատճառով էլ շատ էլեկտրաէներգիա են ծախսում։ Ստացվելով արդյունաբերական ճանապարհով՝ սրանք պարունակում են բուրավետիչներ, գունանյութեր, հիդրոգենացված ճարպեր, ձևափոխված օսլա և այլն։ Այս ամենը բացասական ազդեցություն է ունենում աղիների միկրոբիոմայի վրա, մեծացնում է քրոնիկ, սրտանոթային հիվանդությունների նաև քաղցկեղի ռիսկը։

Բացի այդ՝ օգտագործվող բուսական բաղադրիչները, օրինակ՝ օսլան, հաճախ աճեցվում են մոնոկուլտուրայի եղանակով, իսկ շատ կազմակերպություններ տեղեկություն չեն տրամարդում պլանտացիաների, աճեցման, հավաքման պրոցեսի մասին։ Եվ վերջապես բուսական սպիտակուցների բաղադրությունը ճիշտ նույնը չէ, ինչ կենդանական սպիտակուցինը։
Պարզվում է, որ գիտնականները մեկ այլ այլընտրանքի վրա էլ են աշխատում։ Lաբորատորիայում աճեցված միսը կոչվում է բջջային միս (cell meat), այսինքն՝ աճում է բջջից։ Վերցնում են կովի մկանային հյուսվածքից մի կտոր, օրինակ՝ նրա կաշվից. կենդանուն դրա համար չեն սպանում, նրա համար այս պրոցեսը ցավոտ չէ։ Կենդանի բջիջները բաժանվում են՝ անընդհատ շատանալով։ Սա բջջի սովորական հատկություններից է։ Կար մեկ բջիջ, բաժանվեց, դարձան երկուսը, բաժանվեց դարձան չորսը։ Եվ այսպես շարունակ։


Կովի մկանի հյուսվածքի բջիջը դնում են սնուցող միջավայրում, և ջերմության ազդեցության տակ լաբորատորիայում այս բջիջը սկսում է բաժանվել, ու արդյունքում մկանային հյուսվածք է ստացվում։ Կովի միս՝ առանց կով։
Հիպոթեզն այն է, որ մենք կարող ենք կենդանական բջիջներից լաբորատորիայում մեծ քանակով միս աճեցնել։ Սա նշանակում է, որ կկարողանանք նվազեցնել արդյունաբերական անասնաբուծության ծավալը և կազատվենք հակաբիոտիկների դեմ աճող դիմադրողականությունից։
1
2
Մսի ստացումը լաբորատորիայում
Լաբորատորիայում աճեցված միսը նույնպես ունի բացասական հետևանքներ։ Առաջինը էներգիան է, որը անհրաժեշտ է այս բջիջները աճեցնելու համար։ Եվ, եթե նման միս է աճում աշխարհի տարբեր լաբորատորիայում, էներգիայի արժեքը կարող է շատ մեծ լինել։
Երկրորդը սնուցող միջավայրն է։ Այն կարող է լինել պտղի եղջերավոր շիճուկ, այսինքն՝ արյուն, որը վերցնում են կովի պտղից կովի ու պտղի սպանդից առաջ։ Բայց հարց է ծագում, թե որքանով է սա էթիկական։
Բարեբախտաբար, այժմ կան նաև առանց շիճուկի տեխնոլոգիաներ, որտեղ օգտագործում են այնպիսի սննադանյութեր, ինչպիսիք են շաքարն ու բուսական սպիտակուցները։ Այնպես, որ ոչ ոք չտուժի։
Ի՞նչ եզրակացության եկար, ո՞րն է մսի կատարյալ այլընտրանքը։
Արի մի պահ կանգ առնենք և կարդալուց առաջ մտածենք։ Դա կօգնի կենտրոնցանել մտքերը։
Ցավոք, ո՛չ բուսական հիմքից ստացվող մսերը, ո՛չ լաբորատորիայում աճեցվածները և ո՛չ էլ անգամ միջատներն ու ջրիմուռները այժմ կատարելապես չեն կարող փոխարինել կենդանական մսին։

Մինչ մեծահասականին շաբաթական ընդամենը 150-200 գրամ միս է պետք, դեռահասը կարող է այդպես սնվել ամեն օր։ Սպիտակուցային սնունդը արագացնում է մկանների աճը, պնդացնում է դրանք ու օգնում այրել ավելորդ ճարպերը։ Պետք է ուտել եփած, շոգեխաշած, ջեռոցում եփած կամ ծայրահեղ դեպքում՝ տապակած միս։

Ուզում եմ կարդալ ավելին
Կարևորը

Սնվի՛ր գիտակցաբար
Սնվի՛ր մտերիմ մարդկանց հետ
Հաճախ պատրաստի՛ր ինքդ
Ուշադի՛ր կարդա մթերքների պիտակները
Կրճատի՛ր շաքարի, աղի և հագեցած ճարպերի քանակությունը
Ի՞նչ սովորեցիր՝ ինչպե՞ս կարող ենք սննդի արտադրությունը կայուն դարձնել:
Քննարկում 5-ի ժամանակ՝
  • Շարունակելու ենք ուսունասիրել մարդկանց համար հարմարեցված քաղաքները
  • Փորձելու ենք խորությամբ հասկանալ հեծանիվներով և ստուտերներով տեղաշարժվելու պրոցեսը
  • Անդրադառնալու ենք էլեկտրական մեքենանաների առավելություններին ու թերացումներին

Նախագծային կառավարման հմտություններ, որոնք զարգացնելու ենք՝

պրոֆեսիոնալ հաղորդակցություն, փաստարկված խոսքի ձևավորում, շուկայի ուսումնասիրություն, խնդիրների և լուծումների դուրս բերում, հետազոտություն, տեսակետի ձևավորում

Փափուկ հմտությունները, որոնք զարգացնելու ենք՝

քննադատական մտածողություն, ստեղծարար մտածողություն