✨ Նախագծեր սննդի թափոնների դեմ
Դու կբացահայտես, թե ինչպես են կազմակերպությունները լուծում սննդի թափոնների խնդիրը՝ ավելի լավ կառավարման, տեխնոլոգիաների և կահույքի միջոցով: Կխաղաս մի խաղ, որի ժամանակ կդառնաս կայուն բիզնեսի սեփականատեր և կմտածես՝ ինչպես գտնել գործընկերներ և ներդրողներ: Կսովորես փոխել դիմացինի կարծիքը 3 րոպեի ընթացքում:
• որոշումների կայացում • հիմնել փաստարկներ • նկատել պատճառաբանության թերությունները • ներկայացնել գաղափարներ
✨ Նախագծեր մսի ավելի լավ սպառման համար
Ինչպես են արդյունաբերական անասնաբուծությունը և մոնոկուլտուրան վնասում շրջակա միջավայրը։ Կծանոթանաս 3D տպիչով ստեղծած մսի և մսի այլ հետաքրքիր այլընտրանքներին:
Կաշխատես քո հասակակիցների հետ՝ համեմատելու և վերլուծելու համար այս այլընտրանքները, այնուհետև կմտածես որպես ձեռնարկատեր քո սեփական ապրանքանիշը նախագծելու համար:
• գտնել տվյալներ • տեսնել մեծ պատկերը • նոր գաղափարների առաջացում
• քաղաքավարի բանավիճելու արվեստը
✨ Նախագծեր պլաստիկի փաթեթավորման դեմ
Կվերլուծես պլաստիկի կյանքի ցիկլը և կծանոթանաս նրա այլընտրանքներին: Կնախագծես հյուրանոցներ մեղուների համար և կօգտագործես քո ձեռնարկատիրական հմտություններն այս հյուրանոցները վաճառելու համար: Կակտիվացնեց քո քննադատական մտածողությունը՝ համեմատելու համար բիոպլաստիկները սովորական պլաստիկի հետ, կտարբերակես սննդի պիտակները և կտեսնես, թե արդյոք կարող ես տարբերակել «գրինվոշինգը»:
• ստեղծել տրամաբանական հետևանք • գտնել ֆինանսավորում • ստանալ հետադարձ կապ • լուծել խնդիրներ
✨ Նախագծեր պերմակուլտուրայի մասին
Կսովորես, թե ինչպես վերականգնող գյուղատնտեսությունը կարող է նպաստել առողջ հողի և, նույնիսկ, հողի վերակենդանացմանը: Կձևավորես քո սեփական բակը պերմակուլտուրայի սկզբունքներով:
• հեռատեսական միտք • որոշումներ կայացնել • ռիսկերի գնահատում
• արդյունավետ թիմային աշխատանք