Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») կիրառվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին («Հիմնադրամ») (հասցե՝ Բաղրամյան 6, Երևան 0019, Հայաստան, էլ. հասցե՝ hello@climateuturn.am)՝ տրամադրվող ցանկացած տեղեկատվության համար՝ https://climateuturn.am/ կայքի («Կայք») գործածման ժամանակ: Այն սահմանում էՀիմնադրամիկողմիցտեղեկատվությանօգտագործմանձևերը:


1. Եզրույթներ ևսահմանումներ

1.1. Սույն Քաղաքականության մեջ գործածվում են հետևյալ եզրույթները՝

1.1.1. «Քուքի» ("cookie")`փոքր ֆայլ, որը պարունակում է Կայք կատարած նախորդ այցելությունների մասին տեղեկատվություն:

1.1.2. «Անձնական տվյալ»՝ որոշակի կամ նշված անձին («Անձնական տվյալների սուբյեկտ»)ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերող ցանկացած տեղեկատվություն, ինչը, սույն Քաղաքականության նպատակների համար, ներառում է՝

  • այն տվյալները, որոնք տրամադրվում են Կայքի էջերը ավտոմատ գործածման ժամանակ,
  • IP հասցե, Կայքի այցելությունների աղբյուրը և որոնման կամ գովազդի հարցման մասին տեղեկատվությունը,
  • օգտատիրոջ կողմից գործածվող սարքի մասին տվյալներ (մասնավորապես՝ էկրանի ռեզոլյուցիայի, վեբ դիտարկիչի (browser) տարբերակի կամ օգտատիրոջ կողմից գործածվող սարքը նկարագրող այլ հատկանիշների մասին տեղեկատվություն),
  • օգտատիրոջ քլիքերի, կայքի էջրի տարրերին հպումների, կայքի դաշտերի լրացումների, ինչպես նաև բաներների և տեսանյութերի դիտումների մասին,
  • լսարանի սեգմենտներին առնչվող տվյալները,
  • սեսսիայի պարամետրերը,
  • այցելության ժամանակի և տևողության մասին տեղեկատվությունը,
  • օգտատիրոջը նույնականացնող տարրեր, որոնք պահվում են քուքիների ֆայլերում,
  • օգտատիրոջ կողմից լրացվող տվյալները, ներառյալ՝ օգտատիրոջ անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը, մասնագիտությունը և ֆիզիկական հասցեն՝ գյուղը կամ քաղաքը:

1.1.3. «Անձնական տվյալների մշակում»՝ անձնական տվյալների հետ առնչվող ցանկացած գործողություն կամ գործողությունների համադրություն, որը կատարվում է ավտոմատ կերպով կամ ձեռքով, ներառյալ, բայց ոչ միայն տվյալների հավաքագրում, ձայնագրում, համաձայնեցում, կուտակում, պահպանում, հստակեցում (թարմացում, փոփոխում), առանձնացում, գործածում, փոխանցում (տարածում, տրամադրում, մուտքագրում), անանունացում, բլոկավորում, հեռացում, ոչնչացում կամ ցանկացած այլ գործողություն, որը կատարվում է Կայքի օգտատիրոջ անձնական տվյալների նկատմամբ՝ համաձայն համապատասխան ընթացիկ օրենսդրության:

1.1.4. «Օգտատեր»՝ այն անձը, ով կարող է համացանցի միջոցով մուտք գործել Կայք և գործածել այն իր սեփական նպատակների համար,

1.1.5. «IP հասցե»՝ IP արձանագրության համաձայն կառուցված համակարգչային ցանցի միավորին հատուկ ցանցային հասցեն:



2. Անձնական տվյալների մշակման համաձայնություն

2.1. Գործելով իր իսկ կամքով կամ առաջնորդվելով իր իսկ շահերով՝ օգտատերը Կայքից օգտվելիս իր անձնական տվյալների ավտոմատ մշակման, ներառյալ՝ դրանց անդրսահմանային փոխանցման համաձայնությունն է տրամադրում Հիմնադրամին:

2.2. Անձնական տվյալների մշակման համաձայնությունն ուժի մեջ է մտնում օգտատիրոջ՝ Կայք մտնելու պահից և/կամ տվյալները լրացնելիս մինչև 3.3. պարագրաֆում նշված պայմանը, կամ մինչև օգտատիրոջ կողմից համաձայնության չեղարկումը: Կայքից օգտվելն արդեն իսկ նշանակում է համաձայնել սույն Քաղաքականության դրույթներին և անձնական տվյալների մշակման պայմաններին:

2.3. Սույն համաձայնությունը կարող է չեղարկվել գրավոր կամ էլ. նամակի միջոցով, որը պետք է ուղարկել Հիմնադրամի ֆիզիկական կամ էլեկտրոնային հասցեին՝ պահանջելով դադարեցնել անձնական տվյալների մշակումը:

2.4. Քաղաքականության պայմաններին և դրույթներին չհամաձայնելու դեպքում օգտատերը պետք է անհապաղ դադարեցնի Կայքի գործածումը:


3. Անձնական տվյալների մշակում

3.1. Հիմնադրամը կարող է մշակել անձնական տվյալները՝ հետևյալ նպատակներով.

  • անձի ստուգում՝ նախքան Կայքին տրամադրվող տվյալների շուրջ համաձայնությունը,
  • օգտատիրոջ հետ կապի հաստատում՝ տրամադրված տեղեկատվության և Climate Uturn հարթակի հետ առնչվող հարցերի քննարկման նպատակով,
  • օգտատիրոջ հարցումների ուսումնասիրություն և վերջինի հետ անհապաղ կապի հաստատում,
  • Կայքը գործածելիս օգտատիրոջ կողմից անհատականացված որոնման հնարավորության ապահովում,
  • օգտատիրոջ կողմից բաժանորդագրված տեղեկատվական նամակների տարածում և Հիմնադրամի միջոցառումների մասին տեղեկատվության տրամադրում,
  • օգտատիրոջ նախընտրությունների նույնականացում, Կայքի անհատականացում և կայքի օգտագործելիության բարելավում,
  • Կայքի օգտատերերի մասին մանրամասն վիճակագրության մշակում:

3.2. Հիմնադրամը չի կարող մշակել անձնական տվյալները վերը նշված նպատակներից բացի այլ նպատակներով:

3.3. Հիմնադրամը պետք է օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալները պահպանի այնքան ժամանակ, ինչքան որ օբյեկտիվորեն պետք է անձնական տվյալների մշակման համար:

3.4. Օգտատիրոջ նախընտրությունների նույնականացման, անհատականացման և Կայքի օգտագործելիությունը բարելավելու համար քուքի ֆայլեր են օգտագործվում: Եթե օգտատերը չի ցանկցանում օգտագործել քուքի ֆայլերը, պետք է փոխի Դիտարկիչի կարգավորումները: Օգտագերը պետք է տեղյակ լինի, որ ապաակտիվացնելով քուքիները, հնարավոր է՝ չկարողանա մուտք գործել Կայք:

3.5. Անձնական տվյալների մշակումը կատարվում է մասնագիտացված վեբ հավելվածների՝ 'Google Analytics-իև 'Yandex.Metrica-ի միջոցով՝ համապատասխան ստորև նշված հղումներում առկա կանոնների: Սույնով Դուք համաձայնություն եք տալիս վերը նշված անձնական տվյալները փոխանցել Google ՍՊԸ-ին (Բալչուգի փողոց 7, Մոսկվա, ՌԴ, 115035) և Yandex ՍՊԸ-ին(Լև Տոլստոյի 16 փող., Մոսկվա, ՌԴ, 119034):

Google Analytics privacy policy
Yandex.Metrica privacy policy

3.6. Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել լիազորված պետական մարմիններին միայն օրենքով սահմանված դեպքերում և հիմնավորումներով:


4. Օգտատիրոջ իրավունքները

4.1. Կայքի օգտատերը կարող է կիրառել հետևյալ իրավուքներն այն ժամանակ, երբ Հիմնադրամը մշակում է նրա անձնական տվյալները, մասնավորապես՝

Տվյալների հասանելիության իրավունք՝ օգտատերն իրավունք ունի պահանջել Հիմնադրամի տրամադրության տակ գտնվող տեղեկատվության կրկնօրինակը:

Տվյալների ուղղման իրավունք՝ օգտատերն իրավունք ունի ուղղել Հիմնադրամի տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը, եթե այն ճշգրիտ չէ կամ թերի է:

Տվյալների հեռացման իրավունք՝ որոշակի դեպքերում, օգտատերը կարող է խնդրել Հիմնադրամին՝ հեռացնել վերջինի մասին տեղեկատվությունը:

Տվյալների մշակման սահմանափակման իրավունք՝ որոշակի դեպքերում օգտատերն իրավունք ունի սահմանափակել իր անձնական տվյալների մշակումը:

Տվյալների շարժունակության իրավունք՝ օգտատերն իրավունք ունի այնպես անել, որ Հիմնադրամի տրամադրության տակ գտնվող իր մասին տվյալները փոխանցվեն այլ կազմակերպության:

Մերժման իրավունք ՝օգտատերն իրավունք ունի մերժել որոշ տիպի տվյալների մշակման հայտերը կամ խնդրել դադարեցնել կամ սահմանափակել անձնական տվյալների մշակումը:

4.2. Սույն իրավունքները կիրառելու համար օգտատերը պետք է կապ հաստատի Հիմնադրամի հետ՝ ինչպես նշված է սույն Քաղաքականության 2.3. պարագրաֆում:


5. Անվտանգություն և պատասխանատվություն

5.1. Հիմնադրամը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ իրավական և տեխնիկական գործողությունները՝ անձնական տվյալների՝ անօրինական կամ չնախատեսված գործածումից, ինչպես նաև երրորդ կողմերի անօրինական գործողություններից պաշտպանելու համար:

5.2. Հիմնադրամը պատասխանատու է օգտատիրոջ անձնական տվյալների միտումնավոր բացահայտման համար՝ բացառությամբ 3.5 և 3.6. դրույթներում նշված դեպքերի:

5.3. Հիմնադրամը պատասխանատու չէ անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե տվյալները.

5.3.1. հայտնվել են հանրային տարածքում մինչև դրանց կորուստը կամ բացահայտումը,

5.3.2. առանձին մշակվել են երրորդ կողմերի միջոցով;

5.3.3. ձեռք են բերվել երրորդ կողմերից Կայքի ֆայլեր չթույլատրված մուտք գործելու արդյունքում,

5.3.4. բացահայտվել են օգտատիրոջ համաձայնությամբ:

5.4. Օգտատերը պատասխանատու է իր տրամադրած անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և հավաստիության համար՝ ըստ ընթացիկ օրենսդրության:


6. Եզրափակիչ դրույթներ

6.1. Սույն Քաղաքականությունը կիրառելի է միայն այս Կայքի համար: Հիմնադրամը չի վերահսկում կամ պատասխանատու չէ երրորդ կողմերի այն կայքերի համար, որոնցից օգտատերը կարող է օգտվել՝ Կայքում առկա հղումներով անցնելիս:

6.2. Հիմնադրամը կարող է փոփոխել և լրացնել սույն Քաղաքականությունը ցանկացած ժամանակ՝ առանց օգտատիրոջ համաձայնության:

6.3. Լրամշակված Քաղաքականությունը պետք է սկսի գործել Կայքում հրապարակվելու պահից,եթե այլ բան նախատեսված չէ դրա նոր տարբերակով: