Ինչպե՞ս կարող եմ մասնակցել

Գիտե՞ս կլիմայի փոփոխության մասին ավելին քան, մյուսները։Հոդվա՛ծ գրիր եւ կիսվի՛ր մեզ հետ:
Ինչպե՞ս դառնալ Climate Uturn-ի թղթակից, որ ողջ երկիրը կարդա քո նյութերը։
Climate Uturn-ը պատրաստ է ուրախությամբ ընդունել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով նյութեր, որոնք հեշտորեն բացատրում են դժվարին երևույթները։
1
Կապվի՛ր մեզ հետ facebook-ի միջոցով և ստացի՛ր քո նախընտրած թեման։
2
Պատրաստի՛ր հոդված ստորև նշված ուղեցույցին հետևելով և կիսվի՛ր մեզ հետ նույն եղանակով։
3
Մենք կվերանայենք նյութը՝ անհրաժեշտության դեպքում միասին լրացումներ կատարելով։
4
Ի վերջո, մենք կհրապարակենք նյութը քո անվան տակ ՝նպաստելով վերջինիս տարածմանը։
Ինչպե՞ս հոդված գրել։
  • Լայֆհաքեր կամ կամ պարզապես ավելի երջանիկ, թեթև և կենսկայուն կյանք ապրելու մասին օգտակար փաստեր։ Լայֆահաքերը կարող են նաև լինել պլաստիկ շշերի հումքից որևէ օգտակար նոր իր պատրաստելու, հին հագուստներին նոր շունչ հաղորդելու կամ տատիկիդ կայուն ապրելակերպի բացառիկ նշանակությունը համոզելու վերաբերյալ։Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կախված է քո երևակայությունից։

  • Բացատրող քարտետ.10 փաստ գլոբալ տաքացման մասին. ավոկադո չուտելու 8 պատճառ. ձեր բակի գեղեցկացումը, առանց բնությանը վնաս հասցնելու, իրականացնելու 6 եղանակ: Սովորաբար քարտերը օգտագործվում են նոր տեղեկատվության ըմբռնումը հեշտացնելու կամ հաճախ հանդիպող սովորույթների մասին մարդկանց ընկալումը փոխելու համար ։ Քո պատճառաբանությունների ձևակերպումը չափազանց կարևոր է այս պարագայում։

  • Չեքլիստ կամ ստուգող ցուցակ, որը նախատեսված է ինֆորմացիան մոռացության չմատնլելու համար։ Այն կարող է լինել գնումների ցուցակի տեսքով, որը կերաշխավորի էկոլոգիապես պատասխանատու առևտուր կատարելու համար անհրաժեշտ իրերի, այդ թվում ՝բազմակի օգտագործման բամաբակե պայուսակի օգտագործումը։Հիմնականում չեքլիստը պարզապես ներառում է թվարկումներ։

  • Նոր փաստերի ցուցակ. Քո հին փողկապը նորովի կրելու 7 եղանակ, 12 հայտնի աստղեր, ովքեր հրաժարվել են կենդանական ծագում ունեցող սննդից, կամ Հայաստանի 6 ամենատեսարժան վայրերը: Որպես կանոն, այս տեսակի տեքստերը չունեն տրամաբանական զարգացում, նյութը ներկայացվում է ցուցակի ձևաչափով ՝ նկարների ուղեկցությամբ։

  • Անձնական փորձ. Տատիկին պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու դրդելու 5 խորհուրդ:
Ինչպե՞ս ձևակերպել գաղափարները։ Ի՞նչն ինչից հետո է։
Հասարակ թվարկումների և ուսանելի տեքստերի համար մի պարզ կանոն է գործում ՝ մեկ կետ = մեկ գաղափար։ Մի՛ խառնեք տեղեկատվությունը մեկ պարբերության մեջ, ավելի լավ է առանձնացնել այն:

Եթե որոշել ես նոր նյութի հեղինակ դառնալ, ապա սկսիր ամենապարզից և ավարտիր ամենաբարդով (պլստիկի օվկիանոսներին հասցրած վնասից մինչև Հայաստանում էկոլոգիապես ավելի կայուն կենսակերպ հաստատելը)։Եթե որևէ նոր հասկացության կամ երևույթի մասին ես պատմում, ապա առաջին հերթին բացատրի՛ր այն և հետո միայն գրիր նրա պատմության մասին։ Օրինակ՝ ականջի փայտիկների արգելքի մասին պատմելուց նախ սկսիր թե ինպես և որտեղ է այն տեղի ունեցել այնուհետև նոր անցնելով վերջինիս պատճառների բացատրությանը։

Խորիմաստ նյութ ստեղծելու ամենալավ տարբերակը քո ընթերցողի հետ անմիջականորեն զրույց ունենալու պատկերացումն է. արա՛ամեն ինչ, որ վերջինս հասկանա քեզ։
Ո՞վ է այդ ընթերցողը: Ինչպե՞ս պատկերացնել նրան։
Ընկեր կամ հասակակից, որի հետ խոսում ես հարգալից, բայց միեւնույն ժամանակ վստահաբար։Պարտադիր չէ այնպիսի կատակներ անել , որոնք մարդկանց մի որոշակի խմբի միայն հասանելի կլինեն, բայց չափազանց պաշտոնական կեցվածք ընդունելն էլ խրախուսելի չէ։ Գուցե լավագույն տարբերակը պատկերացնելն է, թե ինչպես ես որևէ տեղեկատվություն ծնողներիդ, ընկերներիդ կամ սիրելի տատիկիդ ներկայացնում։
Ի՞նչպես կառուցել կետը։
Մի քանի տարբերակ կա.

- Կարճ կետեր (լավագույն ստուգող ցուցակների համար): Օրինակ՝ այն հարցին, թե ինչ վերցնել ուղեւորության մեկնելիս, կարող ես մի քանի հակիրճ պատասխան տալ.«բազմակի օգտագործման ջրի շիշ», «ներքնազգեստի համար նախատեսված էկո-տոպրակ», «տեղական առևտրի կենտրոն այցելության համար էկո-տոպրակ» և այլն։

- Հարց ու պատասխանի ձեւաչափ. (ճիշտ այս ուղեցույցի նման): Ձևակերպում ես հարցեր, որոնց թեման հետաքրքրում է բոլորին եւ պատասխանում ես դրանց: Պատասխանները պետք է լինեն պարզ եւ հասկանալի, ուստի սկսի՛ր գլխավորից: Հարկավոր է շեշտել, որ պատասխանի ներսում շարադրանքի հերթականությունը նույնքան կարևոր է, որքան բուն ցուցակում։

Ճիշտ է. «Արդյո՞ք վնասակար են պոլիէթիլենային փաթեթները շրջակա միջավայրի համար»։ «Ցավոք, դա ճիշտ է, եւ նրանք շատ վտանգավոր են։ Փաթեթները քայքայվում են ցանկացած այլ տեսակի պլաստմասե նյութի համար անհրաժեշտ ժամանակահատվածում , բայց օգտագործվում են մարդկանց կողմից ընդամենը մի քանի րոպե...»։

Սխալ է. «Արդյո՞ք վնասակար են պոլիէթիլենային փաթեթները շրջակա միջավայրի համար» ։ «Պոլիէթիլենային փաթեթները նախկին ԽՍՀՄ երկրներում հայտնվել են միայն 20-րդ դարի վերջին ՝ անմիջապես ժողովրդականություն ձեռք բերելով... »։

- Կարճ հաղորդագրություն (հարմար է փաստերի թվարկման համար): Այս ձևաչափի համար անհրաժեշտ է սկզբում ներկայացնել ամենակարեւորը՝ այնուհետև այն համառոտ բացատրելով։ Օրինակ՝ «7 ամենահայտնի աստղեր, որոնք սկսել են էկոլոգիապես կայուն կենսակերպ վարել» ցուցակում կարող ես գրել հայտնի ներկայացուցչի անունը եւ թվարկել վերջինիս ձեռքբերումները շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:
Քանի՞ կետ պետք է լինի ցուցակում: Արդյո՞ք կան հատուկ պահանջներ այս առումով։
Սահմանափակումներ չկան ։ Կարևորն այն է, որ ընթերցողը հասկանա հիմնական միտքը և հետագայում որևէ գործողություն կատարելուց առաջ մտածի շրջակա միջավայրի վրա իր թողած հետքի մասին ։ Բայց անհրաժեշտ է նաև չշփոթեցնել ընթերցողին տեղեկատվության առատությամբ։ Այսպիսով, 5-ից 15 կետերի առկայությունը ցուցակում ավելի քան բավական է։
Կարծես թե ամեն ինչ պարզ է ։Ի՞նչ պետք է հիշել՝ նախքան նյութեր ներկայացնելը։
Ամենակարեւորը փաստերի հավաստիությունը ստուգելն է: Հարկավոր է կցել համացանցից վերցված կամ ինֆորմացիայի այլ աղբյունրերից գտած բոլոր նյութերի հղումները։Երբեմն ավելի լավ է թերահավատորեն մոտենալ քո գիտելիքներին, քան 100%-ոց վստահություն ունենալ։Հետո նորից փորձիր կարդալ այն, ասես՝ դու չես գրել, այլ քո ընկերը։ Սխալներ չկա՞ն։ Արդյո՞ք այն օգտակար կլինի ընթերցողներին: Վերջապես, անցի՛ր ուղեցույցով եւս մեկ անգամ և ներկայացնրո՜ւ այն։!
Մեզ գրելու համար սեղմեք կոճակը
Write Close
Close
Սպասում եք քեզ
Messenger
@climateuturn
Write Close
Close
Սպասում եք քեզ
Մեզ գրելու համար սեղմեք կոճակը
Messenger
@climateuturn