ԴԱՐԻԱ ԲԼԱԳՈՎԱ
ՀԵՂԻՆԱԿ
ՖԼՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Պլաստիկ փաթեթավորումը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել: Ինչի՞ մասին է խոսքը

Մենք շատ ենք խոսում փաթեթների, շշերի եւ բաժակների շրջակա միջավայրի նկատմամբ առաջացրած վնասակար ազդեցության մասին: Միեւնույն ժամանակ, գրեթե ամեն օր աշխարհում նոր տվյալներ են հայտնվում այն մասին, թե ինչպես է մեկանգամյա փաթեթավորումն ազդում մարդու օրգանիզմի վրա: Ներկայացնում ենք, թե ինչից պետք է շտապ հրաժարվել առողջությունը պահպանելու համար։
Ինչպես գիտենք, պլաստմասսան, ընկնելով շրջակա միջավայր, քայքայվում է մասնիկների, որոնք վաղ թե ուշ հայտնվում են մեր ստամոքսում ՝ սկսելով թունավորել մեր օրգանիզմը ։ Բայց շատերը կարծում են, որ սա ուշադորության ենթակա չգտնվող մի մանրուք է. պլաստմասսայի ճանապարհորդությունը աղբավայրից դեպի մեր ճաշի սեղան չափազանց երկար է թվում:

Ժամանակն է ազատվել թերահավատությունից. երբեմն փաթեթավորումը սկսում է թունավորել մարմինը ակնթարթորեն։Բանն այն է, որ որոշ դեպքերում սննդի հետ շփվելիս վերջինս սկսում է արտազատել թունավոր նյութեր ։ Հատկապես հաճախ դա տեղի է ունենում տաքացված սննդի հետ, որը գտնվում է թունավորման համար նախատեսված առավել նպաստավոր պայմաններում։

Հիվանդություն ՝քաղցկեղ
Որտե՞ղ է այն թաքնվում ՝ սննդի տարաների մեջ (այո՛, այո՛, նույնիսկ թղթե)

Պոլիստիրոլը (կամ փրփրապլաստ), որը գրեթե յուրաքանչյուր մեկանգամյա տարայի բաղկացուցիչ մաս է կազմում, համարվում է հզոր քաղցկեղածին։Այնպիսի քաղաքակիրթ քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Վաշինգթոնը եւ Սան Ֆրանցիսկոն, արդեն արգելել են նման հումքից արտադրված սուրճի բաժակների, ափսեների եւ տուփերի օգտագործումը ։
հիվանդություն՝ անպտղություն (ինչպես նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդություններ)

Որտե՞ղ է այն թաքնվում `սննդի տարաների մեջ

Անցյալ տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ- ում թղթե տարաների գրեթե երկու երրորդը պարունակում է մեծ քանակությամբ ֆտոր, ինչը նշանակում է, որ փաթեթավորման արտադրության ժամանակ օգտագործվել է պերֆտորոկտանսուլֆոնային թթու: Լաբորատոր պայմաններում ապացուցվել է, որ այդ նյութն առաջացնում է անպտղություն, պտղի զարգացման արատներ, ինչպես նաև լյարդի, երիկամների հիվանդություններ և իմունիտետի հետ կապված խնդիրներ ։ Շրջակա միջավայրի գործակալությունը նույնիսկ կապում է այն ծնելիության մակարդակի անկման հետ։

հիվանդություն՝ հորմոնալ խանգարումներ, վահանաձեւ գեղձի հիվանդություններ, անպտղություն

Որտե՞ղ է այն թաքնվում ` ալյումինե տարաներում

Ալյումինե տարաներում վաճառում են բազմաթիվ ապրանքներ՝ գարեջրից մինչեւ մանկական սնունդ: Հաճախ այս մետաղե տարաները ծածկված են բիսֆենոլ հավելումով, որը, ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների, ոչնչացնում է էնդոկրին համակարգը: Ամերիկյան շատ ընկերություններ դադարեցրել են բիսֆենոլի օգտագործումը մանկական սննդի համար նախատեսված փաթեթավորումներում, սակայն այն դեռ հանդիպում է մնացած բոլոր մթերքներում ։ Հայաստանում հրաժարվում են այդ նյութից, թե՝ ոչ, հաստատ հայտնի չէ ։ Հիշեցնենք, որ էնդոկրին հիվանդությունները հաճախ կապված են կրծքագեղձի եւ շագանակագեղձի քաղցկեղի, անպտղության եւ նյութափոխանակության խանգարումների հետ:
հիվանդություն ՝մանկական ճարպակալում, սրտանոթային հիվանդություններ և հորմոնալ խանգարումներ երեխաների մոտ

Որտե՞ղ է այն թաքնվում ` 3-րդ տեսակի պլաստմասսայի մեջ (առավել հաճախ օգտագործվում է տեխնիկական նպատակներով իրենից ներկայացնող վտանգի պատճառով, բայց երբեմն դուք կարող եք տեսնել այն մթերային խանութներում ՝ցուցափեղկերին), ինչպես նաեւ սննդի փաթեթավորման թաղանթներում։

Այս տեսակի պլաստմասսան պատրաստված է պոլիվինիլ քլորիդից, որը կարող է ազատ արձակել ֆտալատներ։Դրանք ոչնչացնում են հորմոնները, նպաստում են մանկական ճարպակալմանը և սրտանոթային հիվանդություններին, ինչպես նաև խանգարում են տղամարդկանց սեռական օրգանների զարգացմանը ։ Հատկապես վտանգավոր կարող են լինել սննդի փաթեթավորման թաղանթները, որոնցով ծածկվում են բանջարեղենները։ Նման սերտ շփման հետևանքով, այն հեշտությամբ սննդին է փոխանցում իր տոքսինները։
հիվանդություն ՝ երիկամների աշխատանքի խանգարում, ինչպես նաեւ վատ տրամադրություն

Որտե՞ղ է այն թաքնվում ՝ 6-րդ տիպի պլաստմասսայում (դրանից պատրաստում են յոգուրտների բաժակներ, մսային սկուտեղներ, բանջարեղենի և մրգերի տուփեր, սենդվիչ-պանելներ և ջերմամեկուսիչ սալիկներ)։

Ջեռուցման ընթացքում այն արտանետում է ստիրոլ, որը կարող է դեպրեսիայի եւ հոգնածության պատճառ հադիսանալ։ Բարձր չափաբաժիններով, այն կարող է նաեւ ազդել երիկամի գործառույթի վրա եւ քաղցկեղ առաջացնել :

հիվանդություն ՝ հորմոնալ խանգարումներ, նյութափոխանակության խնդիրներ
Որտե՞ղ է այն թաքնվում ՝ 7-րդ տիպի պլաստմասսայում (որից ջրի շշեր են պատրաստվում)

Կարող է պարունակել BPA (կամ Բիսֆենոլ Ա), որը բացասաբար է ազդում էնդոկրին համակարգի վրա՝ հանգեցնելով նյութափոխանակության խանգարումներ։Երբեմն այն կապում են նաև քաղցկեղի եւ անպտղության հետ։
Հավելյալ ինչի ՞ց է անհրաժեշտ հրաժարվել

Պլաստմասսային հավելումներ հայտնաբերվել են նույնիսկ մեկանգամյա օգտագործման սուրճի բաժակների մեջ, որոնք ջեռուցման ընթացքում շատ վնասակար նյութեր են արտանետում: Նույնը վերաբերում է նաև սառեցված սննդին, որը սովորաբար տաքացվում է միկրոալիքային վառարանում անմիջապես պլաստմասսե փաթեթավորման մեջ: Այսպիսով ՝ ավելի լավ է ոչինչ չտաքացնել պլաստմասսայում, անցում կատարեք երկարատեւ օգտագործման ապակե պարագաների եւ կերամիկայի:

Նյութը մշակվել է The Guardian-ի համանուն հրապարակման հիման վրա։