ԴԱՐԻԱ ԲԼԱԳՈՎԱ
ՀԵՂԻՆԱԿ
ՖԼՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանաչ երկիր. ինչպե՞ս դուրս բերել 10 հազար մարդ փողոցների մաքրման նպատակով ՝ոչ մի դոլար չծախսելով

World Cleanup Day-ը մոլորակը աղբից մաքրելու համաշխարհային ակցիա է ։ Այս տարի դրան մասնակցել է 159 երկիր, և վերջիններիս թվում շարժմանը միացել է նաև Հայաստանը, որտեղ նախկինում էկոակցիաներ չեն անցկացվել ։ «Афиша Daily» -ն կազմակերպիչ Դիանա Բադեյանից տեղեկացել է, թե ինչպես հավաքագրել 10 հազար մարդ մաքրման համար առանց որևէ գումար ծախսելու (ի տարբերություն իր արտասահմանյան գործընկերների):
Ինչպե՞ս պատասխանատվություն ստանձնել երկրի ամենամասշտաբային էկոակցիայի կազմակերպման գործում

Պատկերացնենք Ֆրանսիան, ծածկենք այն աղբով և տեղափոխենք Խաղաղ օվկիանոս. ահա այսպիսի մի կղզի է հիմա լողում այնտեղ։ Նման կղզիները օվկիանոսներում մի քանիսն են։ Աղբի խնդիրը, իրոք, շատ սուր է այսօր՝ մասնավորապես պլաստմասսայի։Տարեկան օվկիանոս է նետվում ութ միլիոն տոննա համարժեք հումքի թափոններ։ Ամենից շատ ինձ զարմացրեց այն, որ այդ պլաստմասսե թափոնների մեծ մասը արտադրվել է վերջին տասներեք տարիների ընթացքում ։Դա հենց մենք ենք ձեզ հետ, մեր սերունդը։ Խնդիրն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։

Ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր փորձում են պատասխանել այս մարտահրավերին ։ Դրանցից մեկը Ռայներ Նիլվակն է, որը տասը տարի առաջ որոշել էր Էստոնիան մաքրել աղբից։ «Ժողովու՜րդ, եկեք դուրս գանք փողոցներ և ինքներս մաքրենք ամեն ինչ, քանզի մեզ չի օգնում ոչ պետությունը, և ոչ էլ՝ մասնավոր ընկերությունները»։Արդյունքում նա հավաքել է հիսուն հազար մարդ, որոնք մեկ օրում դուրս են եկել եւ աղբազատել երկիրը, եւ որոշել է ամենամյա ակցիա անցկացնել ։ Նրանց շարժումը ստացել է Let's do It (եկեք անենք դա) անվանումը։ Աստիճանաբար նրանց սկսեցին միանալ տարբեր երկրներ, և այս տարի հիմնադիրները նպատակ ունեին ներգրավել ամբողջ աշխարհը ։ Արդյունքում World Cleanup Day-ում (մաքրության համաշխարհային օր) որոշեցին մասնակցել 158 երկիր։ Ես այդ մասին տեղեկացա բավականին ուշ՝ գրեթե ամառվա սկզբին (ակցիան ծրագրվել էր անցկացնել սեպտեմբերի 15-ին)։
Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Ես աշխատում եմ IDeA հիմնադրամում («Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ»), որը ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի և վերջինիս կնոջ ու գործընկերոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից ։ Մի անգամ մենք խոսեցինք Ռուբենի հետ ապագայի մասին, և ես կիսվեցի այն մտքով, որ ինձ ոգեշնչում է էկոլոգիան, իսկ ազատ ժամանակ ես անցնում եմ օնլայն դասընթացներ, որ ավելի լայն հասկացողություն ձևավորեմ տվյալ ոլորտի նկատմամբ ։ Անմիջապես հաջորդ օրը նա ինձ եւ մի քանի գործընկերներին նամակ ուղարկեց World Cleanup Day նախագծի մասին, որի քարտեզի վրա Հայաստանը չկար։ Նամակում կարճ հաղորդագրություն է եղել ՝ «Առաջնորդ է պետք» ։ Ես անմիջապես կապ հաստատեցի կազմակերպիչների հետ, իմացա բոլոր մանրամասները և սկսեցի գործարկել նախագիծը ։
Ես ծնվել եմ Երեւանում եւ հեռացել այնտեղից, երբ երկու տարեկան էի ։ Մեծացել եմ Մոսկվայում . երկու քաղաքներն էլ շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ, որ երկուսն էլ կարող եմ իմ տունը համարել։ Այն հարցին, թե ինչու որոշեցի World Cleanup Day-ը հենց հայրենիքում անել, երեք պատասխան կա։ Նախ, չկար թիմ։ Երկրորդիվ ՝ Հայաստանն իսկապես դրա կարիքն ուներ։ Մանկության տարիներին ես ամեն ամառ գալիս էի Երեւան եւ զարմանում էի գլխավերեւումս թռչող պլաստմասե փաթեթներով ։ Մոսկվայի փողոցները հիմականում մաքուր են. այստեղ շատ ավելի լավ է կարգավորվել մաքրման գործընթացը։ Իսկ վերջում ՝ Հայաստանում այսօր շատ ակտիվ քաղաքացիական հասարակություն է ձևավորվում, ինչը հսկայական հնարավորություններ է ստեղծում նման մեծ նախագծերի զարգացման համար ։