ԴԱՐԻԱ ԲԼԱԳՈՎԱ
ՀԵՂԻՆԱԿ
ՖԼՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Շոկոլադը կարող է անհետանալ կլիմայի փոփոխության պատճառով։Ինչու՞ և ինչպե՞ս, եկեք պարզենքմիասին։

Ժամանակն է ընդունել. մոլորակի ողջ մթնոլորտը արագորեն փոխվում է: Սառցադաշտերն արդեն հալվում են, անհետանում են կենդանիների ամբողջ տեսակներ, ավելի ու ավելի շատ մարդիկ հիվանդանում են ջրի, օդի եւ հողի աղտոտման հետեւանքով:Շուտով մեզանից յուրաքանչյուրը զգալու է այդ փոփոխությունները: Ինչպե՞ս. բացատրում ենք շոկոլադի օրինակով:
Ի՞նչ է կատարվում կլիմայի հետ

Օդի ջերմաստիճանը ամբողջ մոլորակում արդեն իսկ գերազանցում է XIX դարի միջին ցուցանիշը մեկ աստիճանով: Թվում է, թե դա մանրուք է, բայց ոչ. հալվում են մեծ քանակությամբ սառցադաշտեր, իսկ դրա հետ մեկտեղ մահանում են կենդանիներ ու հեղեղվում ափամերձ շրջաններ, բույսերը սկսում են ծաղկել ավելի վաղ, ուստի տուժում է գյուղատնտեսությունը եւ մշակաբույսերի բազմաքանակ տեսակներ։Վերջին տասնամյակների ընթացքում ջերմաստիճանը մի քանի անգամ ավելի արագ է բարձրանում, դա պայմանավորված է նրանով, որ մենք ավելի ու ավելի անխոհեմորեն ենք օգտվում քաղաքակրթության բարիքներից:

Գիտնականները գտնում են, որ 2035 թ.-ին (այսինքն `16 տարի հետո), մարդկությունը կարող է հասնել անդառնալի կետի, երբ ջերմաստիճանի սաստիկ բարձրության արդյունքում երկրի վրա առաջացող փոփոխությունները գրեթե անհնար կլինի դադարեցնել եւ հարմարվելու գործընթացը շատ դժվար կլինի մարդկության հարմար:
Ինչու՞ է սա տեղի ունենում: Առաջին հերթին, կլիմայի փոփոխությունը պայմանավորված է ածխաթթու գազի CO2- ի արտանետումներով,որը առաջանում է նավթամթերքի, գազի եւ ածխի այրման հետեւանքովի: Եվ այն այրում է ոչ այլոք, այլ մենք ինքներս, որ հասնենք մոտակա սուպերմարկետին: Կան նաև այլ վնասակար գազեր ՝ մեթան և էթիլեն, որոնք առանձնանում են հենց աղբավայրի մեր աղբից, Ընդ որում ՝ հսկայական քանակությամբ ։Հայտնի է, որ պլաստմասե շիշը (կամ այս նյութից որեւէ այլ արտադրանք, այդ թվում ' քաղցրավենիքի տոպրակները եւ փաթեթավորումները) քայքայվում է մի քանի հարյուր տարվա ընթացքում արտադրելով այդ իսկ վնասակար նյութերը: Նույնիսկ աղբավայր նետված լոլիկը միանգամից չի քայքայվում, առանց մթնոլորտում մի քիչ մեթան թողնելու։
Ինչու՞ է սա տեղի ունենում: Առաջին հերթին, կլիմայի փոփոխությունը պայմանավորված է ածխաթթու գազի (CO2) արտանետումներով, որը առաջանում է նավթամթերքի, գազի եւ ածխի այրման հետեւանքով: Եվ այն այրում են ոչ այլոք, այլ մենք ինքներս մոտակա սուպերմարկետին հասնելու նպատակով: Կան նաև այլ վնասակար գազեր ՝ մեթան և էթիլեն, որոնք առանձնանում են հենց աղբավայրի մեր աղբից, ընդ որում ՝ հսկայական քանակությամբ ։Հայտնի է, որ պլաստմասե շիշը (կամ այս նյութից որեւէ այլ արտադրանք, այդ թվում ՝ քաղցրավենիքի տոպրակները եւ փաթեթավորումները) քայքայվում է մի քանի հարյուր տարվա ընթացքում ՝ արտադրելով համարժեք վնասակար նյութեր: Նույնիսկ աղբավայր նետված լոլիկը չի քայքայվում, առանց մթնոլորտ մեթան արտազատելու։

Ի՞նչ է պատահում շոկոլադին

Գնացեք սուպերմարկետ և նայեք ձեր շուրջը. կտեսնեք տասնյակ ցուցափեղկեր, որոնք խցանված են շոկոլադե սալիկներով և վառ փաթեթավորված կոնֆետներով ։ Քաղցրավենիքը երեխաներին ուրախացնելու, գործընկերոջը շնորհակալություն հայտնելու կամ պարզապես ինքնազգացողությունը լավացնելու մատչելի և հեշտ միջոց է ։ Ի դեպ, շատերի համար շոկոլադը դառնում է սթրեսը հաղթահարելու հիանալի (թեեւ կարճաժամկետ) եղանակ:

Մենք ստիպված ենք հիասթափեցնել ձեզ. շուտով պետք է գտնենք տհաճ տեղեկատվությունը հաղթահարելու այլընտրանքին ճանապարհ, հատկապես այս հոդվածից հետո: Չէ՞ որ շոկոլադը տեսանելի ապագայում շատ ավելի քիչ կլինի, իսկ 40 տարի անց այն կարող է ամբողջությամբ անհետանալ ։

Փաստն այն է, որ շոկոլադը պատրաստված է կակաոյի հատիկներից, որոնք աճում են արեւադարձային անտառներում ծառերի վրա եւ միայն 20 աստիճանի սահմաններում ՝ հասարակածից հարավ կամ հյուսիս: Կենսապահովման համար Նրանք պահանջում են կայուն օդի ջերմաստիճան, մշտական խոնավության մակարդակ եւ որոշակի քանակությամբ տեղումներ: Սակայն, ցավոք, կլիման փոխվում է:

Եթե ջերմաստիճանը 30 տարվա ընթացքում բարձրանա ընդամենը 2,1 °C-ով, էկոհամակարգը լուրջ կորուստներ կունենա, վստահ են ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության փորձագետները: Բանն այն է, որ օդի ջերմաստիճանի բարձրանալու հետ համընթաց հողն ավելի ու ավելի շատ ջուր է կորցնում ։ Ընդ որում, գիտնականների կանխատեսումներին համաձայն տեղումների քանակն այնքան չի կարող ավելանալ, որ փոխհատուցի խոնավության կորուստը: Արդյունքում, բույսերը կկործանվեն, այդ թվում ՝ կակաոյի ծառերը, որոնցից ստացվում է մեր սիրելի շոկոլադը:
Ի՞նչ պետք է անենք

Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք` գեղեցիկ Հայաստանի` յուրահատուկ բնական ռեսուրսներով պետության բնակիչներս, հաճախ ենք նայում լեռների գագաթներին եւ հիանում մեր ձորերի գեղեցկությամբ, բայց չենք նկատում, թե ինչ է կատարվում մեր իսկ շրջակայքում:

2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցավ բնապահպանական լայնածավալ գործողություն `մաքրելու միջազգային օրը, որի ժամանակ շուրջ 10 հազար քաղաքացիներ դուրս եկան իրենց տներից երկիրը աղբից ազատելու նպատակով: Գտնվեցին անգամ կամավորներ, ովքեր սուզվեցին Սեւանի հատակը՝հանելով մի պլաստմասե աթոռ։ Դժվար է կռահել, թե ինչպես էր վերջինը հայտնվել լճում, սակայն պարզ է պատճառը ՝ մարդկային անխոհեմությունը ։ Եվ մի՞թե Սևանի հատակին միայն այդ աթոռն է ։ Իհարկե, ոչ։ Հավանաբար, այնտեղ առայսօռ սուզված են մեծաքանակ պլաստմասե թափոններ, որոնք շարունակում են վնասել մեզ և ձեզ։ Ակցիայի կազմակերպիչները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել այդ խնդրին ՝ գործարկելով Climate Uturn խոշոր բնապահպանական հարթակը։Այն կոչված է պահպանել շրջակա միջավայրը մարդկանց սովորությունների փոփոխման մեթոդով: Ի
վերջո, հայտնի է, որ միայն փոխելով գնումների մեր սովորական նախասիրությունները հնարավոր է նվազեցնել թափոնների քանակը 70% - ով:

Յուրաքանչյուրը կարող է փոխել իր ամենօրյա սովորությունները. դա հեշտ է: Անհրաժեշտ է միայն խանութ գնալուց վերցնել կտորից հյուսված պայուսակ եւ հրաժարվել պլաստիկ տոպրակներից, անջատել ջուրը ատամները մաքրելու ընթացքում, ավելի հաճախ քայլել կամ երթեւեկել հասարակական տրանսպորտով կամ աշխատանքի գնալուց նախապատվություն տալ հեծանիվ օգտագործելուն։ Դուք այլեւս չեք կարողանա հանգիստ նայել ձեր ոտքերի տակ գտնվող աղբին եւ երբեք ձեռք չեք մեկնի սուպերմարկետում անվճար առաջարկվող պոլիէթիլենային տոպրակներին՝ սկսելով այս ամենը:

Մենք կարող ենք պաշտպանել մեր Սեւանը, մեր սարերը և ամբողջ մոլորակի ապագան: Իդեպ, շոկոլադը փրկելու հնարավորություն էլ կա: Բայց ուշադիր նայեք խանութի ցուցափեղկերին, որոնք լի են տարբեր քաղցրավենիքներով. մի՞թե Ձեզ իսկապես անհրաժեշտ են այս բոլոր փաթեթավորումները: