Քննարկում 2։ Խնդրի ձևավորում
ՄԱՍ 1: Ձեր նախագիծը
Առաջին հանդիպմանը մենք փորձեցինք հասկանալ ձեր նպատակները, ինչպես նաև քննարկեցինք թե ինչ դերում եք ձեզ տեսնում։ Այսօր փորձելու ենք դրան միավորել երրորդ կողմը՝ խնդիրը, դա ամբողջացնելով մեկ դրագրամի մեջ՝

1. Նպատակ՝ ինչո՞ւ եք ցանկանում անել այս նախագիծը
2. Ո՞րն է լինելու ձեր դերը՝ սարքի ստեղծող, կապեր ստեղծող և այլն
3. Ի՞նչ խնդիր կա ձեր համայնքում տրանսպորտի հետ կապված, որին կցանկանաք անդրադառնալ


Քանի որ առաջին ունենք, կենտորնացեք վերջին երկուսի վրա։

Մարզիչը բացատրում է ուսանողի դերի նշանակությունը։Խնդրում, որ պատկերացնեն իրենց մի քանի տարի հետո։ Ի՞նչ դերում են իրենց պատկերացնում։ Լաբում նստած անուն են ուսումնասիրություններ, թե՞ իրենց սեփական ընկերությունն ունեն։ Հնարավոր է աշխատում են խոշոր միջազգային թիմերի հետ, կամ համագործակցում պետական մարմինների հետ։ Այդ բոլորը դերեր են, որ նրանք կարող են ունենալ ապագայում։ Այդ դերը ապագայում ունենալու համար այսօր նրանք սկսելու են այդ դերերի փոքր տարբերակները ստանձնել իրենց նախագծերի մեջ։

Վերջին հարցի պատասխանը կարող է վերաբերվել տրանսպորտի թեմայից դուրս խնդրի, սակայն ուսանողները պետք է ապացուցեն, որ այդ խնդիրը իրական և լուրջ խնդիր է։

Առաջադրանքի համար ունեք 5 րոպե։
Ինչու՞
Ի՞նչ դերում
Ի՞նչ խնդիր
Մարզիչը անցնում է ուսանողներից մեկի կամ մի քանիսի տարբերակների վրայով և փորձում կոմբինացնել դիագրամի կողմերը։ Ուսանողները փոխանակում են իրենց թղթերը և նույն կառույցով միմյանց տալիս հետադարձ կապ։
ՄԱՍ 2: Խորությամբ հասկանալ խնդիրը
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Շուկայի բացի գնահատում, թիրախի դուրս բերում - ո՞ւմ համար է լուծվում խնդիրը
  • Հարցում
    ՄԱՍ 1

    Հիմա եկեք հասկանանք՝
    Ո՞վ է ունի այն խնդիրը, որը լուծում եք դուք։

    Ուսանողները արագ՝ 2-3 րոպեում դուրս են բերում պատասխանները։

    ՄԱՍ 2

    Հիմա երբ մոտավոր պատկերացնում ենք՝ ում է հուզում մեր խնդիրը, եկեք անձնավորենք նրան։ Այս տեխնիկան կոչվում է buyer's persona (գնորդի անձնավորում), երբ մենք պատկերացնում ենք մեր կատարյալ հաճախորդին մեկ մարդու/կազմակերպություն/քաղաքապետարանի կամ այլ մարմնի միջոցով։ Սա թույլ կտա, որ ավելի խորությամբ հասկանանք այդ մարմինները խնդիրները։

    Եկե՛ք դիտենք ներքևի օրինակը։

    Մարզիչը բացատրում է նկարի յուրաքանչյուր մասը, ապա խնդրում ուսանողներին, որ կազմեն իրենց խնդրի գնորդի անձնականացումը։ Ուսանողները կիրառում են նոր Ա4 և կպչուն թերթիկներ։ Այն կարող են անել նաև այլ եղանակներով, բայց պարտադիր պետք է դուրս բերել հիմնական մասերը՝ դեմոգրաֆիկ նկարագրություն, վարքագիծ, անհանգստություններ և կարիքներ։ Տրվում է 5-7 րոպե ժամանակ։ Ընթացքում մարզիչը երբեմն հարցնում է, թե արդյոք կան հարցեր։

    Ավարտելուց հետո ուսանողները նորից փոխանակում են իրենց անձնավորումները և կես րոպեում փորձում դիմացինին բացատրել հիմնական կետերը։ Մարզիչները լսում են, հիմնական թերացումները քննարկում բոլորի համար։ Վերցվում է ուսանողներից մեկի օրինակը, որի վրա բացատրվում են թերացումները։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Այս հարցը կօգնի պատկերացնել, թե արդյոք ձեր ընտրած խնդիրը խնդիր է միայն ձեզ համար, թե նաև ընդհանուր։

    Որպեսզի դուք ձևավորեք արժեքավոր ու կայուն լուծում, այն պետք է լինի այնպիսի խնդրի համար, որը ոչ միայն ձեր կարծիքով է խնդիր, այլ հուզում է նաև այլ մարմինների։ Այս դեպքում այդ մարմինները նաև պատրաստ կլինեն խնդրի լուծման համար վճարելու։ Եթե դուք պետք է մարդկանց համոզեք, որ նրանք ունեն այն խնդիրը, որը փորձում եք լուծել, ուրեմն դուք լավ չեք գնահատել խնդրի արդիականությունն ու կարևորությունը։

    Եթե ուսանողները անձնականորեն դժվարանում են, մարզիչը կարող է ուղղորդել, փորձել նրանց տալ ուղղորդող հարցեր, օրինակ՝ խնդրել պատկերացնել այն մարդու դերում, ով ունի խնդիրը, և հարցնել ի՞նչ է անում նա, ինչպե՞ս է զգում, և այլն։
Մարզիչը դուրս է բերում հիմնական թերացումները բոլորի համար և վերջում տալիս ևս 1-2 րոպե ամբողջացնելու համար։
ՄԱՍ 3: Խնդրից լուծում
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Սովորել ձևակերպել խնդիրներ հարցերի միջոցով
  • Հարցում
    Մենք հիմա հասկացանք թե ինչ հիմնական կարիքներ ունի ձեր թիրախը։ Դուք արդեն առանձնացրել եք այն բոլոր խնդիրները, որոնք կցանկանայիք լուծել և այն մարդկանց, ովքեր կշահեն խնդրի լուծումից։ Ձեր գործը հեշտացնելու և այդ խնդիրների համար լուծումներ մտածելու համար խնդիրը ձևակերպեք հարցի միջոցով:

    Այս մեթոդը կոչվում է ինչպես կարող ենք մենք (how might we) և օգնում է խնդրից լուծում կապը ստեղծել։

    Հարցը պետք է ունենա այս կաղապարը՝
    Ինչպե՞ս կարող ենք [գործողություն] [շահող կողմի] համար, ով ունի [կարիք]։

    մարզիչը այս հարցը գրում է գրատախտակին։


    Այստեղ գործողությունը այն մեթոդն է, որով պլանավորում եք անդրադառնալ խնդրին, շահող կողմը նա է, ում համար լուծելու եք խնդիրը, իսկ կարիքը՝ շահող կողմի «ցավը», որին անդրադառնալու եք։

    Այս հարցի պատասխանը պետք է լինեն ձեր լուծումները։

    Ուսանողները ունեն 5 րոպե իրենց արդյունքները դուրս բերելու համար։

    Մարզիչները քննարկելու են բոլոր ուսանողների օրինակները։ Ուսանողները բաժանվում են 5-5-5-5 խմբերի, և քննարկում յուրաքանչյուրի օրինակը, մինչ մարզիչը անցնում է բոլոր թիմերով ու տալիս ուղղորդումներ։ Հիմնական թերացումները նշվում են բոլոր ուսանողների համար։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Հարցը կենտրոնացրեք ցանկալի արդյունքի վրա.

    Խնդիրների ախտանիշները, այլ ոչ թե բուն հիմնախնդիրները լուծելուց խուսափելու համար, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք ձեր HMW հարցը կենտրոնանու՞մ է ցանկալի արդյունքի վրա: Ստորև բերված օրինակում HMW-ի առաջին հարցում աչքաթող է արված, թե ինչի ենք մենք իսկապես ուզում հասնել:

    Օրինակ-խնդիր
    Բակում դրված վերամշակման տարրայից օգտվողները միշտ զանգում են քաղաքապետարան և հարցնում են՝ ինչպես է այն աշխատում։

    • Սխալ հարց- Ինչպե՞ս անենք, որ քաղաքացիները չզանգեն այդ հարցով։

    • Ճիշտ հարց - Ինչպե՞ս տեղեկացնենք քաղաքացիներին վերամշակման տարրայի աշխատանքի մասին, որ կարողանան ինքնուրույն օգտվել։

    2) Եթե խոսում եք պետական պաշտոնյաների հետ, մտածեք, որ PR-ն է նրանց մոտիվացիան։ Ինչպե՞ս կարող ենք նախարարին հասկացնել, որ լուծելով այս խնդիրը, նա կարժանանա լրատվամիջոցների ուշադրությանը:
Մարզիչը դուրս է բերում հիմնական թերացումները բոլորի համար և վերջում տալիս ևս 1-2 րոպե ամբողջացնելու համար
ՄԱՍ 4: Ձեր Լուծումները
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, արտաքին շուկայի ուսումնասիրություն
  • Հարցում
    Եկե՛ք ուսումնասիրենք արտաքին շուկան։

    Ի՞նչ նախաձեռնություններ կան արտերկրում, որ անդրադառնում են այս խնդրին, ու ինչպե՞ս են փորձում լուծել։

    Յուրաքանչյուր ուսանող անում է ուսումնասիրություն իր խնդրի շուրջ՝ հասկանալու համար, թե այն ինչպես է լուծվում։

    Սա տևում է մոտ 7 րոպե։

    Ուսանողները վերցնում են նոր թուղթ և դրա վրա դուրս բերում բոլոր հետաքրքիր հայտնաբերումները։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Մարզիչը յուրաքանչյուր ուսանողի տալիս է ուղղորդում ըստ ուսանողի նախագծի։ Այսինքն, եթե ուսանողի խնդիրը առավել առաջընթաց ունի ԱՄՆ-ում, խորհուրդ է տալիս ուսումնասիրել ԱՄՆ-ի շուկան, եթե Չինաստանում՝ Չինական շուկան։

    Եթե ուսանողը փնտրում է լուծում, որը բարեգործական է, որպես բիզնես, կամ որպես կառավարման մարմի, խորհուրդ է տալիս բանալի բառեր։
15 րոպեանոց հանգիստ։ Ուսանողները կարող են գնալ, քայլել, անել ինչ ուզում են, ու վերադառնալ քննարկման սրահ։
Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հարցման պատրաստում
  • Հարցում
    Հիմա դուք գիտեք ինչպես են լուծել այս խնդիրը տարբեր վայրերում։ Շուտով մենք միասին կստուգենք արդյոք դա կաշխատեր այստեղ։ Եկե՛ք միասին պատրաստենք հարցաշար, որը կտային այն մարդկանց ում համար լուծում եք խնդիրը հասկանալու համար նրանց տեսակետը։

    Մարզիչները ուսանողներից մեկի օրինակի վրայով դուրս են բերում հիմնական հարցերը, և մնացածին տալիս 15 րոպե ժամանակ հարցեր կազմելու։
  • Ուղեցույց մարզչին
    (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
    Հարցերը կազմելու համար կարող է տրվել հետևյալ կաղապարը՝

    - Արդյո՞ք դուք ունեք այս խնդիրը։ Ինչքանո՞վ է այն ազդում ձեր կայնքի վրա։
    - Որտե՞ղ եք տեսնում լուծումը։ Պատրաստ ե՞ք վճարել դրա համար։
    - Առաջարկել տարբերակներ և լսել կարծիքներ։

Ուսանողները դուրս են գալիս փողոց ու սկսում գտնել մարկանց, հարցնում, թե արդյոք իրենց դուր կհգա նման բաներ ունենալ քաղաքում, ինչ լուծումներ իրենք կառաջարկեն, և այլն։ Ունեն 30 րոպե։
ՄԱՍ 5: Ձեր Եզակի Լուծումը
Հիմա մենք ունենք բազում լուծումներ, որոնցից սակայն պետք է ընտրենք մեկը կամ մի քանիսը, որոնք կարող ենք միավորել մեկ լուծման մեջ։
Այս փուլում մենք կարող ենք շատ մեծ սխալ անել՝ ընտրել այն տարբերակը, որը մեր կարծիքով ամենալավն է կամ որը ամենաշատն ենք հավանել։
Սակայն բարեբախտաբար այս կարևոր որոշման համար կա հատուկ համակարգ։

Գաղափարները դասավորելու և ամենաիրական և մեծ ազդեցությունն ունեցողն ընտրելու համար մի լավ մեթոդ կա։ Այն օգտագործում են նաև Նիդեռլանդների THINK դպրոցում են։ Ինչպե՞ս ենք դա անում։
Մարզիչ —
Ինչ լավ կլինի, եթե ստացվի (ազդեցություն)
Ես դա կարո՞ղ եմ անել (իրատեսական)
1) Գծում ենք կոորդինատային 2 առանցք

2) Մեկը՝ հաջողության հասնելու հավանականություն։ Այսինքն որքան աջ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դու կարող ես այն անել , և նախագիծը կկայանա և կլինի հաջողված:

Մյուսը՝ դրական ազդեցության մեծությունը։
Այսինքն որքան վերև, այնքան ավելի մեծ ազդեցություն կունենա նախագիծը համայնքի վրա։

3) Գծելուց հետո սկսում ենք շարել այս մատրիցայի վրա մեր բոլոր գաղափաները ըստ իրականանալիության և ազդեցության չափսի։

Նախ հարցնում ենք մեզ՝ կարո՞ղ եմ ես դա անել։
Իսկ հետո՝ ինչքա՞ն մեծ կլինի դրա ազդեցությունը/հաջողությունը։

Ու կտեսնենք որ դրանք դասավորվում են տարբեր քառորդներում։

Մեզ հարկավոր է աջ վերևինը՝ ամենամեծ ազդեցություն ունեցողն ու ամենաիրատեսականը




Մարզիչ —
Մարզիչը ուսանողների հետ միասին կատարում է առաջադրանքը և փորձում ընտրել մեկ լուծում:
Հիմա մեզնից յուրաքանչյուրը ունի մեկ լուծում։ Եկեք ձևակերպենք հետևյալ ձևով՝
Իմ նախագիծ նպատակն է լուծել ____ խնդիրը ____ -ի համար, ով ունի ____ -ի կարիքը։ Խնդիրը լուծելու եմ ____ -ի միջոցով։
Մարզիչ —
Ուսանողները սա անում են թղթերի վրա, որի վրա կարող են լինել հնարավորինս հնարամիտ և ստեղծել իրենց նախագծի քարտեզը։
Ուսանողները բոլորի մոտ հերթով ներակայցնում են իրենց գաղափարները 30 վայրկյանում։ Նկարվում մարզիչների հետ և լսում մյուսներին։ Վերջում արվում է խմբային լուսանկար։
Close
Կատարել նշում