Քննարկում 1
Այս էջը ուղղորդում է մարզիչներին օֆլայն քննարկումները ինտերակտիվ վարելու համար։
Նախնական տեղեկություն
Հանդիպումները տևում են 3 ժամ։ 1 ժամ 30 րոպե քննարկումից հետո (15 րոպեն ծանոթացման համար), երբ ավարտում ենք քաղաքների մասին քննարկումը, տրվում է 15 րոպե break (ազատ ժամանակ), որից հետո քննարկում եք երկրորդ մասը։

Յուրաքանչյուր քննարկման սենյակում լինելու է 20 ուսանող։ Որպեսզի հեշտ լինի անել առաջադրանքները, դրանցից որոշը արվելու ենք նրանց 5 անձից բաղկացած 4 խմբի բաժանելով։ Սա արվում է նախօրոք՝ չատում։

Առաջադրանքների ընթացքում մարզիչները պտտվում են խմբերի մոտ, օգնության կարիք լինելու դեպքում՝ օգնում։
ՄԱՍ 1: Ծանոթացում
Հանդիպումը սկսեք 15 րոպեանոց արագ ծանոթությունից։ Թեև ուսանողների հետ արդեն առցանց շփում եղել է, սակայն սկսեք նրանից, որ յուրաքանչյուրը կիսում է իր անունը և մեկ բառ, որն ամենաշատն է նկարագրում իրենց։ Մարզիչը կարող է ցույց տալ առաջին օրինակը։ Օրինակ՝ Անահիտ, նկարչություն, կամ Արմինե, հետաքրքրասեր։

Սա անում ենք շրջանաձև կանգնած սենյակի կենտրոնում, որպեսզի բոլորը տեսնեն միմյանց։ Ամեն անձի խոսալուց հետո մարզիչը այդ անձին տալիս են անունները գրելու համար նախատեսված tape-ը։ Ուսանողները գրում են իրենց անունները և փակցնում իրենց վրա։
ՄԱՍ 2: Մտքի քարտեզ
Ուսանողները չեն նստում, բայց կարող են ազատ հենվել սեղաններին կամ միմյանց։

Մարզիչները բացատրում են, որ՝
- Մեր երկու հանդիպումները ո՛չ դասեր են, ո՛չ սեմինարներ, այլ քննարկումներ, երբ բոլորով միասին քննարկելու ենք ինչ ենք կարդացել, ինչ գիտեք, և սովորելու ենք միմյանցից
- Քննարկան կենտրոնում ուսանողներն են, իսկ մարզիչը այստեղ է, որ օգնի ու ուղղորդի (մարզիչը ուսուցիչ չէ)

Սկսելու ենք հիշելով ինչ հետաքրքիր բաներ ենք կարդացել տարբեր քաղաքների մասին ու ինչպես կարող ենք դա կիրառել Դիլիջանում։ Մարզիչները flipchart-ը դնում են կենտրոնում, որպեսզի այն տեսանելի լինի բոլորին, և ցույց են տալիս մարկերները՝ խնդրելով, որ ով ինչ հիշում է կարող է մեկբառով գրել չարթի վրա, ու կարճ բացատրել ընկերներին, թե դա ինչ է։

Ուղղորդումներ մարզիչին՝
- Կհիշե՞ք հեծանիվների մասին ինչեր կային (պատասխաններ՝ երկհարկանի կայանատեղի, առանձին կամուրջներ, առանձին ճանապարհներ)
- Կհիշե՞ք բացի անձնական մեքենայից այլ ինչպես կարող են մարդիկ մի վայրից մյուսը գնալ (պատասխաններ՝ carpooling/carsharing, ծրագրեր, որ ցույց են տալիս ամենաարագ ճանապարհը)
- Կհիշե՞ք թե ինչպես կարող ենք քաղաքը փոքր բլոկերի բաժանել (պատասխաններ՝ սուպերբլոկը և դրա աշխատանքի բացատրությունը)

ՄԱՍ 3: Քաղաքների քննարկում
Խմբերի բաժանումը կատարվում է արագ, երեխաները նստում են համապատասխան դասավորությամբ։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն, քննադատական մտածողություն, փաստարկված խոսք
  • Առաջադրանքի ներկայացում
    Ստացանք հետաքրքիր պատկեր։ Հիմա պատկերացրեք, որ դուք հնավարություն ունեք 1 րոպեանոց կարճ ելույթ ունենալ Դիլիջանի քաղաքապետի համար և պետք է համոզեք նրան Դիլիջանում շատացնի հեծանիվները և սկուտերները։ Եկեք պատասխանենք երեք հարցի՝

    1. Ի՞նչպե՞ս վստահություն կառաջացնեք ձեր նկատմամաբ։
    2. Ի՞նչ էմոցիաներ պետք է փորձեք առաջացնել քաղաքապետի մոտ։
    3. Ի՞նչ փաստարկներ և օրինակներ կբերեք։

    Յուրաքանչյուր հարցի պատասխանը գրեք տարբեր գույնի ստիկերի վրա։ Օրինակ՝ առաջինը կարմիրի վրա, երկորդը՝ դեղինի, վերջինը՝ կապույտի։ Սրա համար ունեք 5 րոպե։

    Մարզիչները պտտվում են ու օգնում թիմերին կարիքի դեպքում։

    Թիմով քննարկումից հետո բոլոր թիմերը իրենց նոթերը փակցնում են մեկ թղթի վրա ու դա ցույց տալով մյուսներին բացատրում իրենց մտքերը։ Մարզիչները տալիս են հետադարձ կապ և ուղղորդումները։



  • Ուղղորդումներ
    1. Կարող եք անել հղումներ գիտական ուսումնասիրությունների, որոնցից օգտվել եք, նշել այն մարմիններին, որոնց հետ համագործակցել եք, կամ նշել ձեր փորձը ոլորտում (էթոս)։ Այս ելույթի համար պարտադիր չէ, որ հիմա անեք առցանց ուսումնասիրություն, կարող եք օգատագործել հորինված թվեր։ Սակայն կարևոր է, որ օգտագերծեք թվեր և տոկոսներ, որոնք հիմնված են հետազոտության արդյուքների վրա։
    2. Պետք է հասկանաք նրա շահերը։ Օրինակ, քաղաքապետարանը բնականաբար փորձում է երկարաժամկետ կրճատել իր ծախսերը, հետևաբար Հոնկոնգի օրինակը կարող է ոգեշնչել նրանց։ Կարևոր է նաև առաջացնել թե՛ բացասական, թե՛ դրական զգացումներ․ դրականը կապել ապագա օգուտի, իսկ բացասականը՝ ներկա թերացումների հետ (պաթոս
    3. Կարևոր է ընտրել թիրախավորված և իրատեսական օրինակներ, ինչպես նաև ձևավորել փաստարկներ, որոնք կարող եք կապել քաղաքապետարանի շահերին (լոգոս

    Այսպես մենք դուրս բերեցինք հաջողված ելույթի 3 սյուները՝

    Էթոս
    - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր


        1. Անհրաժեշտ պարագաներ

          1․ Մարզիչը հիշեցնում է հաջողված ելույթի 3 սյուները։

          2. Մարզիչը և ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ համոզիչ և փաստարկված խոսք, վստահելի կերպարի ստեղծում, էմոցիաների կիրառում՝ խոսքը առավել հիմնավոր դարձնելու համար, և այլն։
        2. Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Խնդիրների և լուծումների դուրս բերում, ստեղծարար մտածողություն
        • Առաջադրանքի ներկայացում
          Պատկերացրեք, որ դուք ձեր ելույթը ունեցել եք քաղաքապետի մոտ և նա ընդունել է ձեր առաջարկը և ձեզ շատ հավանելով՝ ձեզ տվել է հատված այդ ծրագրի շրջանակում։

          Դուք ուսումնասիրել ու գտել եք, որ Mimo-ն և Yerevan Ride-ը Երևանի երկու ամենամեծ հեծանիվների և սկուտերների վարձակալությամբ զբաղվող կազմակերպություններն են։ Դուք պետք է՝

          1.Համոզեք նրանց գալ Դիլիջան։
          2. Նրանք ունեն թերացումներ։ Պետք է փորձեք այնպես անել, որ այդ դժվարությունները չբերեն Դիլիջան։

          Եկեք հանենք մեր հեռախոսները, միասին արագ անցնենք նրանց կայքերի վրայով, և հասկանանք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ նրանք։ Խնդիրները լավ հասկանալու համար կարող ենք նայել google review-սը։ Մարզիչները պրոեկտորով ցույց են տալիս էկրանի վրա երկու կազմակերպչությունները, նրանց էջերը և review-ները։

          Ուսանողները իրենց փոքր թիմերով ունենում են 5 րոպե քննարկում։

          Քննարկումից հետո յուրքանչյուր թիմ կարճ ներկայացնում է իրենց տեսակետը, որը մարզիչը գրում է գրատախտակի վրա։
        • Ուղղորդումներ

          1. Պետք է հասկանաք նրանց կարիքները։ Նախ՝ կա եկամուտի կարիք։ Ցույց կտաք թվային տվյալներով, որ Դիլիջանում կա նման շուկա ու եթե լինեն հեծանիվներ մարդիկ ակտիվորեն կօգտվեն։ Հնարավոր է Դիլիջան չեն գալիս քանի որ պետք է օֆիս բացեն այդտես, ու եթե քաղաքապետարանը առաջարկի տարածք, ավելի հեշտ կլինի նրանց համար։ Հնարավոր է սկուտերները լիցքավորելու համար մարդիկ պետք է վարձեն, որը թանկ կլինի ու դուք առաջարկեք ձեր ծառայությունը։

          2. Խնդիրներից կարող են լինել սարքերի վերալիցքավորումը (անհրաժեշտ է տեղափոխում), անվտանգությունը, կայանատեղիները և այլն։ Google Review-ի մեջ շատ լավ կետեր կան, որը մարզիչը կարող է ցույց տալ ուսանողներին։ Սրանք կարող եք լուծել նրանց ծառայություններ առաջարկելով։
        • Առանցքային կետեր

          1․ Ուսանողները կարողնում են գտնել անհրաժեշտ ինֆորմացիան առցանց։

          2․ Ուսանողները անում են անհրաժեշտ եզրակացությունները, գտնում հնարավոր խնդիրները։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ անել եզրակացություններ՝ ըստ տրված ինֆորմացիայի, դուրս բերել խնդիրներ և դրանց համապատասխան լուծումներ, մտածել համագործակցության ուղղությամբ, ունենալ խնդիրը լուծման կենտրոնում, և այլն։
        3. Քննարկում․ Էներգիա
        Թիրախավորվող հմտություններ
        Քննադատական մտածողություն, հետազոտություն, տեսակետի ձևավորում
        • Հարցադրում
          Հիմա շատանում են էլեկտրական մեքենաները։ Վստահ ենք շատերդ լսել եք դրանց մասին։ Որպեսզի հասկնանք, թե Դիլիջանում հետագայում ինչպիսի մեքենաներ ենք ուզում տեսնել, պետք է ունենանք լուրջ ձևավարված տեսակետ էլ-մեքենաների մասին։ Հիմա ձեր խմբերից երկուսը կուսումնասիրի և կփորձի առցանց գտնել ինֆորմացիա, որը ապացուցում է, որ էլ-մեքենաները լավ են, իսկ մյուս թիմը՝ հակառակ տեսակետը։

          Գրատախտակը բաժանելու ենք երկու մասի, ու այդտեղ հավաքենք ինֆորացիա ըստ ձեր տեսակետի։

          Ձեր գտածները հավաքելու եք սթիքի նոթերի վրա, և ձեր թիմից մեկը կփակցնի այդ ինֆորմացիան ձեր մասում ու կբացատրի դա մյուս թիմին։ Աշխատեք դուրս բերել հնարավորինս շատ կարևոր փաստեր ու տեսակետեր։

          Մարզիչները կիսված էկրանով ցույց են տալիս թե ինչպես կարող են անգլերեն կամ ռուսերեն փնտրել ու օգտնել Google Translate-ից թարգմանության համար, ապա տալիս են 7 րոպե ժամանակ ուսումնասիրության համար։


          Ուսումնասիրությունից հետո թիմերը մոտենում են ու ուսումնասիրում հակառակ կողմի նոթերը ու տալիս հարցեր միմյանց, եթե զգում են, որ կա բացատրության կարիք։

        • Ուղղորդումներ
          Մարզիչները պտտվելու են թիմերի մեջ ու օգնեն ուսումնասիրություն անել, եթե կա կարիք։
          Հուշումներ՝
          - Էլ-մեքենաների էներգիայի աղբյուրները
          - Էլ-մեքենաների մարտկոցները
        • Առանցքային կետեր
          1․ Ուսանողները ցույց են տալիս տրամաբանական կապեր իրենց խոսքի մեջ։

          2. Ուսանողները կարողանում են իրենց տեսակետը հիմնավորել փաստերով կամ անհրաժեշտ տրամաբանական կապերով։

          3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։

        Հավելյալ
        Կիրառելով էլ-մեքենաներ (EVs) մենք քչացնում ենք քշելու ընթացքում մթնոլորտ գնացող ջերմոցային գազերի թիվը, որոնք նպաստում են կլիմայական կրիզիսին (կլիմայի փոփոխությանը)։ Եթե հնչում է գազ կամ այլ հանծո վառելիքի տարբերակ, մարզիչը բացատրում է ջերմոցային գազերի բացասական ազդեցությունը թե՛ կլիմայի փոփոխության, թե՛ քաղաքի օդի որակի ու մարդկանց առողջության վրա։ Սակայն կա էլեկտրական մեքենաների նաև բացասական կողմը։ Աղբյուրները շատ են․ հողային էներգիա, արևային էներգիա, ջրային էրերգիա, սակայն էլեկտրականություն նաև ստանում են նավթից, գազից և ածուխից։ Շատ տեղերում այն էլեկտրականությունը, որով լիցքավորում են էլ-մեքենաները գազից կամ նավթից են ստացված։ Սա նույնիսկ ավելի վատ է քան գազով մեքենա քշելը, քանի որ գազից էլեկտրաէներգիա ստանալու համար այն այրում են, որը նույնպես ջերմոցային գազեր է ստեղծում։

        Էլեկտրական մեքենաները աշխատում են էլեկտրական մարտկոցների միջոցով, որոնք էլ պահում են էլեկտրական էներգիան։ Խնդիրը այն է, որ այդ մարտկոցների կյանքը շատ կարճ է՝ 10-20 տարի։ Դեռևս մենք չգիտենք վերամշակման ձև, որը թույլ կտա անվտանգորեն վերամշակել այդ մարտկոցները։ Պատկերացրեք, 20 տարուց երկրագունդը լի կլինի մարտկոցներով, որոնք տոքսիկ թափոններ են, և մենք կկանգնեք այլ խնդրի առջև։


        Հարց-Ամփոփում
        Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
        - Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
        - Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

        Ուղղորդում՝ վերլուծել ինֆորմացիան, որը ստանում ենք (օրինակ՝ էլեկտրական մեքենաների մասին միայն դրական ինֆորմացիան հաշվի չառնել), անել եզրակացություններ` հետազոտությունից ելնելով, և այլն։
        15 րոպեանոց հանգիստ։ Ուսանողները կարող են գնալ, քայլել, անել ինչ ուզում են, ու վերադառնալ քննարկման սրահ։
        ՄԱՍ 4: Ուժային հմտություններ
        Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Հաղորդակցությունը նոր միջավայրում
        • Հարցում
          Այսօր մենք նույնպես նոր ծանոթացանք, դուք նոր միջավայրում եք, և դուք հավանաբար ներկայացաք այնպես՝ ինչպես ցանկանում եք հիշվել։ Կարևոր է համապատասխան միջավայրերում ներկայացնել համապատասխան ինֆորմացիա՝ ելնելով ձեր նպատակից։

          Առաջին հերթին պետք է ձեզ զգաք այնպես ինչպես ցանկանում եք ներկայանալ։ Ուզում եք ինքնավստահ կամ դրական թվալ, պետք է ձեզ զգաք այդպիսին։

          Եթե ձեր նպատակը ընկերներ ձեք բերելն է՝ ինչպե՞ս կներկայանաք։

          (Մարզիչը կիսում է ուղղորդումները)։

          Հիմա մենք բոլորով կկանգնենք շրջանի մեջ ու միմյանց հետ կանենք փոքրիկ խաղ։ Ձեզ կտանք դերեր ու պետք է այդ դերերում ձեզ պատկերացնելով փորձեք թողնել ճիշտ տպավ

          Սցենար 1: Դպրոց։ Ձեզ հանձնարարել են թիմային նախագիծ անծանոթ մարդու հետ։ Դուք պետք է ծանոթանաք միմյանց հետ, փորձեք լինել ընկերական, բայց ցույց տալ, որ չեք հանդուրժելու եթե դիմացինը չաշխատի նախագծի վրա։

          3 րոպե ուսանողները իրենց կողքին կանջնած անձի հետ անում են առաջադրանքը։ Մարզչները շրջում են սենյակով։ Եթե կան ընդհանուր թերացումներ դուրս են բերում քննարկումից հետո, եթե ոչ, խնդրում են, որ ուսանողները բարձրաձայն ասեն իրենց օրինակը, եթե կարծում են լավ է ստացվել։ Նրանց օրինակի վրա տրվում է հետադարձ կապ։

          Սցենար 2: Հարցազրույց։ Ձեզնից մեկը հանձնաժողովի ներկայացուցիչն է, մյուսը՝ դիմորդը։ Դիմորդի նպատակն է կրթական նախագծի հանձնաժողովի մոտ լավ տպավորություն գործելն է, որը կօգնի, որ ընդունվեք այդ նախագիծ։ Հանձնաժողովի ներկայացուցիչը կարող է տալ հարցեր։

          3 րոպե ուսանողները իրենց կողքին կանջնած անձի հետ անում են առաջադրանքը։ Մարզչները շրջում են սենյակով։ Եթե կան ընդհանուր թերացումներ դուրս են բերում քննարկումից հետո, եթե ոչ, խնդրում են, որ հանձնաժողովի անդամները տան հետադարձ կապ, նշելով ինչպես կարող են ավելի լավ տպավորություն գործել դիմորդները։
        • Ուղեցույց մարզչին
          (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
          Օրինակ՝ եթե ցանկանում եք ընկերներ ձեռք բերել, կարող եք կիսել ձեր հետաքրքրությունները, և գտնել նման հետաքրքրություններով մարդկանց։

          Եթե ցանկանում եք ընդունվել կրթական ծրագիր կամ նոր հավես դպրոց, որի համար հարցազրույց եք անցնում, հավանաբար կնշեք ձեր երազանգների, նպատակների և մի քիչ նախկին փորձի մասին։ Աշխատանքի ընդունվելուց պատկերը նույնը կլինի։

          [Սա կիսել միայն պատասխաններ ստանալուց հետո]՝ Հանձնաժողովի առջև կարևոր կլինի նշել ձեր երազանքներ, կարևոր հմտությունները, նախկին փորձ, որը ցույց է տալիս այս հմտությունները։ Կարող եք նախօրոք ուսումնասիրել՝ ինչպիսի աշակերտներ են նրանց անհրաժեշտ և ձեր խոսքը ձևակերպել ըստ դրա։
        Քննարկում-Վարժություն
        Թիրախավորվող հմտություններ
        Գրավոր, պրոֆեսիոնալ հաղորդակցություն
        • Հարցում
          Դուք հիմա շատ գեղեցիկ տարիքում եք, երբ ձեռք եք բերում փորձառություն ու զբաղվում ինքնազարգացմամբ։ Ձեր ձեռք բերած փորձառությունները հարկավոր է հավաքել մեկ հարթակի մեկ, որը կհամարվի ձեր պրոֆեսիոնալ փորձառությունը։ Դրա ամենատարածված տարբերակը CV, որտեղ հավաքում եք օֆիցիալ կրթական, աշխատանքային, կրթական ծրագրերի, կամավորական և այլ փորձառություն, ինչպես նաև հմտություններ և գիտելիքներ։

          Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է ունենա ձեր CV-ն։ (պատասխանը՝ բաղադրիչներ հատվածում)

          Շատ լավ։ Սակայն ձեր տարիքում նորմալ է չունենալ, օրինակ, աշխատանքային փորձ։ Ի՞նչ կարելի է անել այն լրացնելու համար։ (պատասխանը՝ բացերի լրացում հատվածում)
        • Ուղեցույց մարզչին
          (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
          Այլ կարևոր կետեր՝

          • Օգտագործեք մաքուր և պրոֆեսիոնալ ձևանմուշ ձեր CV-ի համար
          • Մի կիրառեք աննպատակ դիզայն, փորձեք նման մինիմալիստական
          • Համապատասխանեցրեք տառատեսակը, տեքստի չափը և այլ դետալներ
          • Սրբագրեք ձեր CV-ն՝ քերականական սխալներից ազատվելու համար
          • Մի մոռացեք նշել ձեր կոնտակտային տվյալները
          • Օգտագործեք պրոֆեսիոնալ էլփոստի հասցե
        Առավել լայն ուղղորդումներ մարզիչին
        Բաղադրիչներ
        Բաղադրիչներ
        Կոնտակտային տվյալներ
        Աշխատանքային փորձ
        Կրթություն և սերտիֆիկացիա
        Ձեռքբերումներ (հաղթանակներ մրցույցներին և այլն)
        Ապացուցվող հմտություններ (սերտիֆիկացված)
        Գիտելիք՝ լեզուներ
        Հոբիներ (կարճ, փոքիկ հատված)
        Բացերի լրացում
        Բացերի լրացում
        Ոչինչ կեղծել պետք չէ, ու չի կարելի։ Եթե ունեք կամավորական փորձառություն, կամ սեփական նախագծեր, անպայման նշեք դրանց մասին։ Եթե մասնակցել եք ինչ-որ ծրագրի (օրինակ՝ Climate Uturn կամ TUMO), որի ընթացքում ձեր սեփական նախագիծն եք մտածել, կարող եք աշխատանքային փորձի փոխարեն գրել անձնական նախագծեր հատված և ավելացնել այս փորձը։ Այն ինչը կարող է արժեքավոր լինել, պետք է իր տեղը գտնի ձեր CV-ում։
        Մարզիչը կիսում է էկրանը և ցույց տալիս CV-ի կցված օրինակը՝
        Շարունակություն
        Թիրախավորվող հմտություններ
        Գրավոր, պրոֆեսիոնալ հաղորդակցություն
        • Հարցում
          Մարզիչները բոլորին բաժանում են CV-template-ներ, եթե նրանք չունեն CV, եթե ունեն տրվում է CV- տպած օրինակը։

          Ուսանողներին տրվում է 5 րոպե ժամանակ, որպեսզի դուրս բերեն թե այս կոմպոնենտներից յուրաքանչյուրը ինչ կունենա իրենց CV-ի դեպքում՝

          Կրթություն և սերտիֆիկացիա
          Ձեռքբերումներ (հաղթանակներ մրցույցներին և այլն)
          Ապացուցվող հմտություններ (սերտիֆիկացված)
          Գիտելիք՝ լեզուներ

          Նրանք ովքեր ունեն CV ստանում են հետադարձ կապ ու անում ուղղումներ։

          Ուսանողները փոխանակում են իրենց CV-ները միմյանց հետ, նայում և տալիս հետադարձ կապ։ Սա տևում է 3-4 րոպե։ Մարզիչները պտտվում են և նույնպես տալիս հետադարձ կապ։
        • Ուղեցույց մարզչին
          (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
          Մարզիչը կարող է 2-3 րոպե անց հարցնել, արդյոք ուսանողները դժվարանում են պատասխանել և նշում, որ պատրաստ է օգնել։

          Մարզիչը նշում է նաև, որ ցանկացած փորձառություն լավ է։ Կարող է ուսանողներին թվալ, որ իրենք փորձ չունեն։ Ամեն ինչ հիշելու համար 5 րոպեից շատ ժամանակ պետք կլինի հավանաբար, դրա համար կարող են մարզիչին գրել հանդիպումից հետո՝ եթե ունենան օգնության կարիք։
        Ամփոփիչ գաղափար՝ Եթե դուք չունեք մեծ փորձառություն կամ ձեռքբերումներ, դա խնդիր չէ։ Ձեր մոտիվացիայով և նպատակներով կարող եք լցնել այս բացը և զուգահեռ փորձեք զարգացնել ձեր հմտությունները։ Երեք շաբաթից բոլորդ կունենաք ևս մեկ փորձառություն՝ Climate Uturn ծրագրի շրջանակում, որը կարող եք ավելացնել ձեր CV-ում։
        Շարունակություն
        Թիրախավորվող հմտություններ
        Գրավոր, պրոֆեսիոնալ հաղորդակցություն
        • Հարցում
          Կարևոր է ոչ միայն բուն CV-ն, այլ ինչպես ենք այն ուղարկում։ Եկեք միասին նայենք մի նամակի օրինակ, որտեղ Վազգեն Վազգենյանը փորձել է Climate Uturn-ին ուղարկել իր CV-ն։

          Ի՞նչ սխալներ եք նկատում։ (նկար 1, 2, 3, 4)

          Սխալները մյուս մարզիչի կողմից գրվում են ֆլիփչարթի վրա։

          Ուղանողների պատասխաններից հետո, մարզիչը բացատրում cover letter-ի (ուղեկցող նամակի) կոնցեպտը (տես ուղղորդումներում)։
        • Ուղեցույց մարզչին
          (եթե ուսանողները դժվարանում են պատասխանել)
          Կարևոր կետեր՝

          • Ձեր CV-ի ֆայլը պետք է պրոֆեսիոնալ անվանեք։ Տարածված տարբերակ է՝ անուն․ազգանուն․cv ձևը։
          • Թեմայում պետք է գրեք հաստիքի անունը, որին դիմում եք, օրինակ՝ միջոցառման կամավոր, քիմիական լաբորատորիայի պրակտիկանտ, և այլն։
          • Պետք է դիմել կազմակերպության ներկայացուցչին, օրինակ՝ Հարգելի՛ Climate Uturn-ի ներկայացուցիչ (եթե չգիտեք այն անձի անունը, ում ուղարկում եք)
          • Նամակի մասը կոչվում է cover letter (ուղեկցող նամակ)։ Այստեղ դուք պետք է ցույց տաք այն, ինչ չեք կարողացել ցույց տալ CV-ում՝ ձեր մոտիվացիան, և ինչու եք հենց այդ կազմակերպության մաս ուզում լինել։ Կարող եք նաև ներառել փորձառություն, որը CV-ում տեղ չի գտել, բայց կարևոր է։
          • Եվս մեկ անգամ նշեք ձեր կոնտակները և ասեք, որ պատրաստ եք ձեր փորձառությունը քննարկել հարցազրուցի/զրույցի ժամանակ։
          • Ավարտեք նամակը գրելով՝
          Հարգանքով՝
          Վազգեն Վազգենյան
        Եկեք այսօր քննարկումը ավարտեք ձեզնով՝ ձեր նպատակներով և նախագիծ անելու հնարավոր պատճառներով։ Մեր ծրագրի շրջանակներում մենք փորձելու ենք վերցնել ձեր համայնքում առկա խնդիր և լուծել այն։ Այդ լուծումը կլինի ձեր նախագիծը։ Որպեսզի այդ նախագիծը օգնի նաև ձեզ հասնել ձեր նպատակներին, պետք է ֆիքսել այդ նպատակները։

        Եկեք ձեր աշխատանքային տետրերի մեջ փորձենք գրել, թե ինչ նպատակով կցանկանաք նախագիծ անել՝ միգուցե ցանկանում եք ծրագրավորման պորտֆոլեո հավաքել, կամ նախագծային կառավարման փորձ ունենալ, ծանոթություններ ձեռք բորոլ կամ համագործակցել քաղաքապետարանի հետ, կամ էլ գումար վաստակել։

        Յուրաքանչյուրս եկեք դուրս բերենք տարբերակներ ինքներս մեզ համար։

        1-2 րոպե ժամանակ է տրվում դուրս բերելու համար։
        Մարզիչ —
        Մարզիչը լսում է մի քանի ուսանողի, տալիս հետադարձ կապ թերացումների դեպքում։ Մարզիչը ավարտում է նշելով, որ հաջորդ նյութը շատ հետաքրքիր քաղաքների մասին, որոնցից ցանկանում ենք սովորել, և դրա հիման վրա զարգացնել մեր համայնքները։ Ուսանողները պետք է կարդան մինչ հաջորդ հանդիպումը։