4C հմտությունների գնահատում
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է ուսանողների 4C հմտությունների գնահատման համար էկոկայունության մոդուլը ավարտելիս
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և նրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Քննդատական մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Ձեզ մի իրավիճակ ներկայացնեմ։
    Պետության կողմից ֆինանսավորվող մի գիտական խումբ գտել է եղանակը կառավարելու միջոց։ Նրանք ստացել են քիմիական նյութեր, որոնք ինքնաթիռով կարելի է ցողել ամպերի վրա և ստանալ ցանկալի եղանակը։ Հրաշալի է թվում, չէ՞։ Սակայն, դեռևս ապացուցված չէ, որ այս մեթոդը բնության և շրջակա միջավայրի վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն չի ունենա։
    Հայտնագործությամբ հետաքրքրված են բոլորը։ Սակայն արդյո՞ք գիտական խումբը պետք է վաճառի այս քիմիական նյութերը չորս գնորդներից որևէ մեկին։

    Գնորդ 1-ին - ֆերմեր։ Ֆերմերը ավելի շատ անձրևի կարիք ունի իր սննդի աճեցման դաշտերի համար։

    Գնորդ 2-րդ - Լեռնադահուկային հանգստի կենտրոնը կարիք ունի ավելի շատ ձյան ակտիվ գործունեության համար։

    Գնորդ 3-րդ - Քաղաքի կառավարություն։ Քաղաքը կարիք ունի ավելի շատ անձրևի, որպեսզի մաքրի աղտոտվախ օդը։

    Գնորդ 4-րդ - Քաղաքից դուրս արգելոցների ղեկավարություն։ Արգելոցները ավելի շատ անձրևի կարիք ունեն, որպեսզի դանդաղեցնեն հրդեհները։

    Ոչ մեկին։ Խումբը չպետք է կարողանա վաճառել հայտնագործությունը ոչ մեկին։

    1. Հարցն է՝ արդյոք խումբը պետք է կարողանա վաճառել քիմիական նյութերը որևէ գնորդի։ Եթե ոչ, ինչու՞։ Եթե նյութերը չպետք է վաճառվեն, ի՞նչ պետք է անել դրանց հետ։
    Եթե այո, ու՞մ և ինչու՞ հենց այդ գնորդին։

    2. Արդյո՞ք հետազոտական խումբը ունի իրավունք որոշում կայացնելու, թե՞ որոշումը աշխատանքը ֆինանսավորող կռավարությանն է։ Ո՞վ պետք է որոշում ընդունի։
  • Ուղղորդումներ

    Գնորդ 1 - Ֆերմեր


    Վաճառելով քիմիական նյութերը ֆերմերներին՝ հնարավոր է լուծել գյուղատնտեսական խնդիրները, ինչպիսին են երաշտները, ջրի պակասությունը կամ մեղմացնել այնպիսի կլիմաները, որոնց բնորոշ են նոսր անձրևները։ Սա կարող է բերել բերքի ավելի բարձր ելքի, սննդի պակասի դեմ անվտանգության և տեղի համայնքների տնտեսական կայունության։ Այնուամենայնիվ, եթե փոփոխվեն եղանակի օրինաչափությունները, կարող է տուժել տեղի էկոհամակարգի կայունությունը և ներդաշնակությունը։ Սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ ֆերմերի աշխատանքի և տեղի համայնքի վրա։ Չափից շատ անձրևները կարող են բերել հեղեղների, հողի էրոզիայի ու վնասել տնկված բույսերը։ Ավելին, շատացնելով անձրևները մի մասում, կարող են խախտվել եղանակային օրինաչափությունները այլ տարածքներում՝ վնասելով այլ ֆերմերների և համայնքների։ Կարևոր է դիտարկել տեղանքի եղանակի փոփոխության ազդեցությունը ավելի մեծ ջրային ավազանների, ընդհանուր քաղաքի/երկրի ջրի կառավարման և ընդհանուր էկոհամակարգի վրա մինչ որևէ ֆերմերի նման հնարավորություն տալը։ Պետք է խորհրդակցել անհրաժեշտ մասնագետների հետ բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու համար։

    Գնորդ 2 - Լեռնադահուկային հանգստի կենտրոն

    Ձյան տեղումները շատացնելը կարող է զարգացնել շրջանի տուրիզմը և տնտեսական ակտիվությունը։ Ավելի շատ ձյունը կկարողանա երկարացնել լեռնադահուկային սպորտին հարմար սեզոնը և կգրավի հաճախորդների ողջ տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, արհեստական ճանապարհով շատացնելով ձյան տեղումները կարող է խախտել էկոհամակարգի ջրային ցիկլը։ Կտրուկ ձնհալը կարող է բերել ջրի առատ հոսքի և ջրհեղեղների՝ վնասելով լեռան ստորոտում գտնվող բնակավայրերը։ Հանգստի կենտրոնի կարճաժամկետ ձեռքբերումները պետք է համեմատել բնության վրա հնարավոր երկարաժամկետ ազդեցության հետ։ Պետք է խորհրդակցել անհրաժեշտ մասնագետների հետ բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու համար։

    Գնորդ 3 - Քաղաքի կառավարություն

    Աղտոտված օդը մաքրելը վստահաբար լավ գաղափար է։ Լրացուցիչ տեղումները կարող են օգնել մթնոլորտից հեռացնել աղտոտող մասնիկները՝ նպաստելով նաև քաղաքի բնակչության առողջական անվտանգության։ Սակայն չափից շատ անձրևները կարող են ողողել անձրևաջրերի ավազանները՝ նպաստելով հեղեղների և ջրի որակի խնդիրների։ Տեղումների կենտրոնացումը քաղաքում կարող է նպաստել երաշտների քաղաքից դուրս շրջաններում։ Օդի մաքրումը և էկոհամակարգի կայունությունը բալանսավորելը պահանջում է խորը հետազոտություն։ Պետք է խորհրդակցել անհրաժեշտ մասնագետների հետ բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու համար։

    Գնորդ 4 - Քաղաքից դուրս արգելոցների ղեկավարություն

    Ավելի հաճախակի անձրևները կարող են կրիտիկական դեր խաղալ տեղի էկոհամակարգի պահպանման և տեղի հասարակության անվտանգության համար։ Ավելի շատ անձրևները կբարձրացնեն խոնավության մակարդակը նվազեցնելով հրդեհների հավանականությունը։ Սակայն եղանակային նման փոփոխությունը կարող է խախտել բության բնական հրդեհների ցիկլը։ Որոշ բույսերի և կենդանիների կյանքի ցիկլի համար անհրաժեշտ են պարբերաբար հրդեհներ։ Կարող են փոփոխվել նաև ստորգետնյա ջրային ավազանների մակարդակը և հողի կազմը։ Մինչդեռ հնարավոր հրդեհները կանխելը կարևոր է, պետք է հաշվի առնել նաև բնության վրա ազդեցության ավելի մեծ պատկերը։ Պետք է խորհրդակցել անհրաժեշտ մասնագետների հետ բազմակողմանի մոտեցում ցուցաբերելու համար։

    Ոչ մեկին։ Խումբը չպետք է կարողանա վաճառել հայտնագործությունը ոչ մեկին։

    Հաշվի առնելով նման հայտնագործության հետևանքների անորոշությունը և ռիսկերը՝ նյութերը ոչ մեկի չվաճառելը կարող է պատասխանատու որոշում լինել։ Գիտնականների կողմից հետևանքների մասին համաձայնության և բավարար ապացույցի բացակայությունը պահանջում է լրացուցիչ զգուշավորություն։ Առանց ամբողջական պատկերացման այն մասին, թե ինչպես տեղային եղանակի փոփոխությունը կազդի ընդհանուր շրջանի կլիմայի և էկոհամակարգի վրա կարող է բերել, նյութերի օգտագործումը կարող է բերել չհաշվարկված և անուղղելի հետևանքների։ Մինչ նյութերը հասարակական օգտագործման հանձնելը կարևոր է ամբողջությամբ կառավարելի միջավայրում հետազոտել նյութերի երկարաժամկետ ազդեցությունը էկոհամակարգի վրա։ Պետք է հաշվի առնել կարճաժամկետ և երկարաժակետ ձեռքբերումներն ու վտանգները։ Դիտարկել խնդիրը՝ հաշվի առնելով կոնկրետ մասնակից կողմի, ողջ համայնքի, ներկա և ապագա սերունդների և բնության շահերը և անվտանգությունը։

    2․ Որոշումը պետք է կայացվի երկու մարմինների համագործակցության միջոցով։ Հետազոտական խումբը կատարել է ողջ աշխատանքը, ուստի ունի ավելի խորը պատկերացում հայտնագործության առավելությունների և ռիսկերի մասին։ Կառավարությունը պետք է սահմանի արարողակարգ, որով կստուգվի, թե աշխատանքը որքանով է զուգահեռվում պետության օրինական որոշումների և ողջ ազգի շահերի հետ։ Կառավարությունը խմբի աշխատանքի համար կարող է սահմանել էթիկական աշխատանքի, թափանցիկության և անվտանգության ստանդարտներ։ Հնարավոր է նաև կարիք լինի այլ ազդեցության խմբերի և հասարակության ներգրավածծությունը որոշման կայացման մեջ։ Ի վերջո՝ կառավարությունը կարող է թողարկել համապատասխան քաղաքական որոշում։


  • Առանցքային կետեր

    1․ Քննարկման արդյունքում ուսանողները քննում են բոլոր հնարավոր որոշումների կարճաժամկետ և երկարաժամկետ առավելություններն ու ռիսկերը։

    2․ Եզրակացություններ անելիս՝ ուսանողները աջակցող փաստերով հիմնավորում են իրենց կարծիքը։

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Համագործակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Այժմ պատկերացրեք, որ եղանակը կառավարող քիմիական նյութը օգտագործվելու է, սակայն կարող է գնել միայն մեկ գնորդ։ Հետազոտական խումբը, բոլոր հնարավոր վտանգները և առավելությունները ձեզ ներկայացնելուց հետո (վարժություն-քննարկում 1), որոշում կայացնելու իրավունքը տալիս է գնորդներին։ Այսինքն՝ գնորդները ինքուրույն պետք է որոշեն, թե ով է ստանալու գյուտը օգտագործելու իրավունքը։

    Այժմ եկեք բաշխենք առկա դերերը։ Ո՞վ է ցանկանում ներկայացնել գնորդ 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին։

    Հիշեցնեմ չորս գնորդներին՝

    Գնորդ 1-ին - ֆերմեր։
    Գնորդ 2-րդ - Լեռնադահուկային հանգստի կենտրոն
    Գնորդ 3-րդ - Քաղաքի կառավարություն։
    Գնորդ 4-րդ - Քաղաքից դուրս արգելոցների ղեկավարություն

    Կախված ուսանողների քանակից՝ նույն գնորդին կարող են ներկայացնել մի քանիսը։

    Խնդիրն է՝

    1․ Որոշել, թե չորս գնորդներից ո՞ւմ է գյուտը անհրաժեշտ ամենաշատը։
    2․ Բացի գնորդից այլ մարդկանց գյուտը օգտակար կլինի ո՞ւմ օգտագործման դեպքում։
    3․ Մնացած գնորդները ի՞նչ փոխհատուցում կամ աջակցություն կստանան։
    4․ Ի՞նչ պայմաններ կսահմանվեն գյուտը ստացող գնորդի համար։
    5․ Բացասական հետևանքների դեպքում ո՞վ է կրում պատասխանատվություն։

    Փուլ 1։ Յուրաքանչյուր գնորդ ունի 10 րոպե ժամանակ՝ մտածելու առաջադրված 5 հարցերի մասին, և մնացած գնորդների հետ քննարկման պատրաստվելու։

    Փուլ 2։ Յուրաքանչյուր գնորդ ունենում է 3 րոպեանոց ելույթ՝ պաշտպանելու իր տեսակետը և առաջարկներ անելու։ Առաջինը ելույթ է ունենում գնորդ 1-ը՝ ֆերմերը, իսկ վերջինը գնորդ 4-ը՝ արգելոցի ղեկավարությունը։

    Փուլ 3։ Գնորդները ունեն 15 րոպե ժամանակ, որպեսզի գան համաձայնության բոլոր 5 հարցերի շուրջ։ Եթե 15 րոպե անց բոլոր հարցերի շուրջ համաձայնություն առկա չէ, համագործակցությունը տապալված է և գյուտից զրկվում են բոլորը։

    1-3 րոպեներ - Որոշել, թե չորս գնորդներից ո՞ւմ է գյուտը անհրաժեշտ ամենաշատը։
    3-6 րոպեներ - Բացի գնորդից այլ մարդկանց գյուտը օգտակար կլինի ո՞ւմ օգտագործման դեպքում։
    6-9 րոպեներ - Մնացած գնորդները ի՞նչ փոխհատուցում կամ աջակցություն կստանան։
    9-12 րոպեներ - Ի՞նչ պայմաններ կսահմանվեն գյուտը ստացող գնորդի համար։
    12-15 րոպեներ - Բացասական հետևանքների դեպքում ո՞վ է կրում պատասխանատվություն։



  • Ուղղորդումներ

    Շահեր, առավելություններ, վտանգներ

    Գնորդ 1 - Ֆերմեր

    Կարող է բերել բերքի ավելի բարձր ելքի, սննդի պակասի դեմ անվտանգության և տեղի համայնքների տնտեսական կայունության։ Այնուամենայնիվ, եթե փոփոխվեն եղանակի օրինաչափությունները, կարող է տուժել տեղի էկոհամակարգի կայունությունը և ներդաշնակությունը։
    Կարող է հակառակ ազդեցություն ունենալ ֆերմերի աշխատանքի և տեղի համայնքի վրա։ Չափից շատ անձրևները կարող են բերել հեղեղների, հողի էրոզիայի ու վնասել տնկված բույսերը։
    Ավելին, շատացնելով անձրևները մի մասում, կարող են խախտվել եղանակային օրինաչափությունները այլ տարածքներում՝ վնասելով այլ ֆերմերների և համայնքների։

    Գնորդ 2 - Լեռնադահուկային հանգստի կենտրոն

    Ավելի շատ ձյունը կկարողանա երկարացնել լեռնադահուկային սպորտին հարմար սեզոնը և կգրավի հաճախորդների ողջ տարվա ընթացքում։
    Այնուամենայնիվ, արհեստական ճանապարհով շատացնելով ձյան տեղումները կարող է խախտել էկոհամակարգի ջրային ցիկլը։ Կտրուկ ձնհալը կարող է բերել ջրի առատ հոսքի և ջրհեղեղների՝ վնասելով լեռան ստորոտում գտնվող բնակավայրերը։

    Գնորդ 3 - Քաղաքի կառավարություն

    Լրացուցիչ տեղումները կարող են օգնել մթնոլորտից հեռացնել աղտոտող մասնիկները՝ նպաստելով նաև քաղաքի բնակչության առողջական անվտանգության։ Սակայն չափից շատ անձրևները կարող են ողողել անձրևաջրերի ավազանները՝ նպաստելով հեղեղների և ջրի որակի խնդիրների։ Տեղումների կենտրոնացումը քաղաքում կարող է նպաստել երաշտների քաղաքից դուրս շրջաններում։

    Գնորդ 4 - Քաղաքից դուրս արգելոցների ղեկավարություն

    Ավելի շատ անձրևները կբարձրացնեն խոնավության մակարդակը նվազեցնելով հրդեհների հավանականությունը։ Սակայն եղանակային նման փոփոխությունը կարող է խախտել բության բնական հրդեհների ցիկլը։ Որոշ բույսերի և կենդանիների կյանքի ցիկլի համար անհրաժեշտ են պարբերաբար հրդեհներ։ Կարող են փոփոխվել նաև ստորգետնյա ջրային ավազանների մակարդակը և հողի կազմը։

    Հնարավոր կոմպրոմիսներ

    Համատեղ ռեսուրսների բաշխում. Գնորդները կարող են համաձայնել կիսել եղանակը վերահսկող քիմիական նյութը որոշակի ժամանակահատվածում՝ թույլ տալով յուրաքանչյուրին օգտվել դրանից վճռորոշ ժամանակներում: Օրինակ, Գնորդ 1-ը (Ֆերմերը) կարող է օգտագործել այն տնկման սեզոնի ընթացքում, իսկ Գնորդ 2-ը (Դահուկային հանգստավայր) ձմռան պիկ ամիսներին:

    Հաջորդական օգտագործում.
    Գնորդները կարող են պայմանավորվել հաջորդական պտույտի մասին, որտեղ յուրաքանչյուր գնորդ ստանում է քիմիական նյութը տարբեր տարիների կամ սեզոնների ընթացքում: Սա երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ստանա արդար հնարավորություն՝ բավարարելու իր անմիջական կարիքները:

    Ռեսուրսների փոխանակում.
    Գնորդները կարող են առաջարկել ռեսուրսների փոխանակման պայմանավորվածություն: Օրինակ, Գնորդ 1-ը (Ֆերմերը) կարող է իր արտադրանքի մի մասը տրամադրել Գնորդ 2-ին (Դահուկային հանգստավայր)՝ գյուղատնտեսության կրիտիկական ժամանակաշրջաններում քիմիական նյութին հասանելիության դիմաց:

    Համատեղ ֆինանսավորում.
    Գնորդները կարող են համատեղ ֆինանսավորել հետագա հետազոտությունները՝ ուսումնասիրելու եղանակի վերահսկման մեթոդի շրջակա միջավայրի վրա երկարաժամկետ ազդեցությունը: Սա ցույց է տալիս հավատարմություն պատասխանատու որոշումների կայացմանը և երաշխավորում է հնարավոր ռիսկերի մանրակրկիտ գնահատումը:

    Բազմաֆունկցիոնալ կիրառություն.
    Ուսումնասիրեք քիմիական նյութը բազմաթիվ նպատակներով օգտագործելու հնարավորությունը: Օրինակ, Գնորդ 3-ը (Քաղաքային կառավարությունը) կարող է օգտագործել այն ոչ միայն անձրևի համար՝ մաքրելու աղտոտված օդը, այլև քաղաքային վայրերում ջերմաստիճանի ծայրահեղությունները մեղմելու համար:

    Շրջակա միջավայրի վերականգնում.
    Հատկացրեք քիմիական նյութի մի մասը Գնորդ 4-ին (պահուստները) հրդեհները դանդաղեցնելու համար, բայց պայմանով, որ որոշակի տոկոս ներդրվի շրջակա միջավայրի վերականգնման ջանքերում, ինչպիսիք են անտառվերականգնումը կամ միջավայրի պահպանությունը: Արտակարգ իրավիճակների փոխանակում.

    Ստեղծեք արտակարգ իրավիճակների արձանագրություն
    Որտեղ քիմիական նյութը կիսվում է ծայրահեղ հանգամանքների դեպքում, ինչպիսիք են սաստիկ երաշտը, անտառային հրդեհները կամ օդի աղտոտվածության ճգնաժամը: Սա երաշխավորում է, որ քիմիական նյութը հասանելի է ամենաանհրաժեշտության դեպքում:

    Փոխհատուցման գործողություններ.
    Գնորդները կարող են փոխհատուցման գործողություններ առաջարկել նրանց, ովքեր չեն ստանում քիմիական նյութը: Օրինակ, Գնորդ 2-ը (դահուկային հանգստավայր) կարող է նպաստել ջրի պահպանման ջանքերին, եթե նրանց չտրամադրվի քիմիական նյութը որոշակի տարում:

  • Առանցքային կետեր

    1․ Մարզիչը ամեն փուլից առաջ կրկին ընդգծում է, թե տվյալ փուլը ինչպիսի աշխատանք է ակնկալում և օգնում է ուսանողներին հետևել ժամանակային սահմանափակումներին։

    2․ Մարզիչը միջամտում է քննարկումներին, երբ ուսանողները շեղվում են խաղի ներկայացված կառուցվածքից և ուղղորդում է նրանց հետևել քայլերին։

    3․ Մարզիչը չի միջամտում քննարկումներին, երբ ուսանողները ունենում են ինքնակազմակերպման, դերերի բաժանման, համագործակցության խնդիրներ։

    4․ Մարզիչը կարող է աջակցել ուսանողներին ըստ անհարժեշտության , երբ առաջանում են էկոկայունության տեսանկյունից բովանդակային վերլուծություն կատարելու խնդիրներ (ըստ ուղղորդումների բաժնի)։

    4․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։
3. Մտագրոհ-Վարժություն
Թիրախավորվող հմտություն
Ստեղծարար մտածողություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Միասին մտովի գնանք Բուլղարիա։ Հուսամ հիշում եք Bogdar կայուն հագուստի բրենդի մասին։

    Փոքրիկ հիշեցում բրենդի մասին
    Նրանք օգտագործում են էկոլոգիապես մաքուր, օրգանական, բիոքայքայվող կամ վերամշակված կտորներ։ Բրենդը ամբողջովին հրաժարվել է կաշվի ու մորթու օգտագործումից։ Նրանց օգտագործած կտորները օրգանական բամբակից են։ Նրանք ջանում են այդ բամբակի ծագման աղբյուրը գտնել, իմանալ՝ ով է այն աճեցրել և արդյոք աշխատողը դրա համար ստացել է բավարար աշխատավարձ։ Օգտագործվող վիսկոզը ոչ թե ցելյուլոզայից է արտադրվում՝ ստացված ծառերից ու բույսերից, այլ բամբակի կուլտուրայի մնացորդներից, որոնք սովորաբար դեն են նետվում։
    Bogdar-ի մատակարարները հիմնականում տեղական և եվրոպական ընկերություններ են։ Նրանք միայն աշխատում են փոքր ընտանեկան, սոցիալապես պատասխանատու, սերտիֆիկացված կտորների մատակարարների հետ։

    Բրենդը ունի հիանալի հաճախորդներ, որոնց արժևորում են այն լրացուցիչ աշխատանքն ու ջանքը, որը Պավելը և Թեոդորան ներդնում են։ Սակայն բրենդի հայտնիությունը չի կարող համեմատվել արագ նորաձևության ոլորտում աշխատող բրենդների հետ, ինչպիսին Zara-ն, Bershka-ն, H&M-ն են։

    Ձեզ առաջադրվող խնդիրն է՝

    Օգտագործելով մարքեթինգային, վաճառքի, PR և այլ գործիքներ՝ միաժամանակ իրազեկել որևէ քաղաքի հասարակության գերակշռող բազմությանը բրենդի առավելությունների մասին և դրդել նրանց հրաժարվե; արագ նորաձևության բրենդներից։


    Սակայն այս խնդիրը լուծելու համար չենք սկսելու զրոյական կետից։ Ես ձեզ կտրամադրեմ լուսանկարներ, պատմություններ, տեսահոլովակներ այնպիսի երևույթների մասին, որոնք որևիցե կապ չունեն Bogdar-ի կամ արագ նորաձևության հետ։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող ոլորտների ու երևույթների միջև կապեր գտնելն է օգնում մեզ ստեղծել հանճարեղ արտադրանքներ ու լուծել խնդիրներ։


    Ձեր խնդիրն է ուսումնասիրել ձեզ տրված ռեսուրսները և դրանցից ոգեշնչվելով ու դրանց վրա հիմնվելով՝ լուծել առաջադրված խնդիրը։ Դուք կարող եք անել ցանկացած բան, անգամ, եթե այն ներկայում իրատեսական չի թվում։ Կարող եք օգտվել միաժամանակ տարբեր օրինակներից կամ կենտրոնանալ մեկի վրա։ Կարևոր է, որպեսզի վերջում կարողանաք բացատրել, թե ինչպես է տրված օրինակը կապվում ձեր գյուտին, արտադրանքին։

    Կարող եք ստեղծել մանրակրկիտ նկարագրություն և նկարել այն թղթի վրա կամ ստեղծել պատկեր համակարգչով։ Դուք կարող եք օգտագործել ձեզ հասանելի ցանկացած գործիք։

    Կարող եք աշխատել խմբերով կամ առանձին։

    Ունեք 15 րոպե ժամանակ

    Մարզիչը հպանցիկ ցուցադրում է բոլոր ռեսուրսները հետո, լուսանկարներն ու տեսահոլովակների հղումները տրամադրում նաև զրուցարանում։

  • Ուղղորդումներ

    Վարժությունը ճիշտ պատասխան չունի։ Ոգեշնչվելով օրինակներից՝ ուսանողները կարող են անել ցանկացած բան։
  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները անպայմանորեն կարողանում են պարզաբանել, թե իրենց ստեղծածը ինչպես է կապվում տրամադրված օրինակներին/օրինակին

    2․ Ուսանողները կարողանում են հնարավոր լուծում առաջարկել խնդրին՝ չշեղվելով պահանջից։

    3․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։


Ոսկե հատումը և Ֆիբոնաչիի հաջորդականությունը
Ճապոնական Կինցուգի արվեստը՝ կոտրված խեցեղենի <<ոսկե կարկատան>>
Պոստերը հնարավորություն է տալիս կատարել նվիրատվություն քարտի միջոցով
Dave Brubeck-ի Take Five երաժշտությունը

Մայք Վինքելմենի NFT-ները
4. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հաղորդակցություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Այժմ պատկերացրեք դուք Bogdar բրենդի հավատարիմ հաճախորդ եք, և անգամ դարձել եք Պավելի և Թեոդորիայի մոտ ընկերը։ Դուք հրավիրված եք բրենդի ներկայացմանը՝ որպես խոսնակ։ Դուք պետք է գնորդի տեսանկյունից պատրաստեք ելույթ, որը անձնական պատմության ձևով ներկայացնի բրենդը և ձեր փորձառությունը բրենդի հետ։

    Քանի որ դուք նախկինում ելույթներ գրել եք, ձեզ ելույթի կառուցվածք առայժմ չեմ տրամադրի։ Եթե ամբողջապես մոլորված զգաք ձեզ, կուղղորդեմ ձեզ կարևոր կետերով

    Ելույթին պատրաստվելու համար կարող եք կատարել լրացուցիչ հետազոտություն Bogdar բրենդի մասին կամ հիմնվել արդեն իսկ ձեր ունեցած գիտելիքների վրա

    Ելույթը պետք է կազմված լինի երկու տեսակի նախադասություններից՝ էմոցիոնալ և ռացիոնալ։

    Էմոցիաները, որոնք դուք ձեր ելույթի միջոցով կառաջացնեք, կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական՝ վախ, բարկություն․ լարվածություն, ոգևորվածություն, երջանկություն և այլն։ Հիանալի կլինի եթե դուք կարողանաք բարկություն առաջացնել ներկայիս խնդրի մասին և ոգևորություն ապագայի մասին, երբ խնդիրն արդեն լուծված կլինի։ Տրամաբանական նախադասությունները հիմնեք թվերի, փաստերի ու ցանկացած տվյալների այլ աղբյուրների վրա։ Կարող եք անգամ ձեր կողմից ստեղծված նկարներ օգտագործել։ Պատրաստվելու համար ձեզ կտամ 15 րոպե ժամանակ:

    Ամեն ելույթից հետո ներկայացնողը պետք է ստանա առնվազն մեկ հետադարձ կապ իր ելույթի մասին։ Հետադարձ կապը պետք է հետևի Համբուրգեր մեթոդի կառուցվածքին։

    Այլ մասնակիցների ելույթների ժամանակ կարող եք նաև նշումներ անել՝ հաջող հետադարձ կապ տրամադրելու համար։

  • Ուղղորդումներ

    Հաջողված ելույթի երեք սյուներն են․

    Էթոս - եղեք համոզիչ՝ ստեղծելով վստահելի խոսնակի կերպար
    Պաթոս - եղեք համոզիչ՝ ձեր խոսքի միջոցով նպատակային էմոցիա առաջացնելով լսարանի մոտ
    Լոգոս - եղեք համոզիչ՝ կառուցելով տրամաբանված խոսք և ստեղծելով ամուր պատճառահետևանքային կապեր

    Ելույթի առանցքային հարցադրումներ

    ա․ Ինչու՞ եք դուք նախընտրում այս բրենդը
    բ․ Ինչպե՞ս է արտադրանքը հասցեագրում ձեր կարիքները՝ իբրև հաճախորդի և ինչպե՞ս կարող է հասցեագրել նաև մնացած մարդկանց կարիքները
    գ․ Ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը արագ նորաձևությունից կայուն հագուստի անցնելուց հետո
    ե․ Ի՞նչ դրանք ազդեցություն ունի բրենդը մոլորակի վրա
    զ․ Ի՞նչ կոչ ունեք այլ մարդկանց։ Ի՞նչ գործողության կցանկանաք դրդել լսողներին



  • Առանցքային կետեր

    1․ Մարզիչը ուսանողներին հիշեղնում է հաջողված ելույթի երեք սյուների մասին և պատասխանում նրանց հարցերին։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը ուղղորդում է ուսանողներին՝ համապատասխան ուղղորդումներ բաժնին։

    3․Ուսանողները հետադարձ կապ են տրամադրում ելույթներին՝ քննելով ելույթը ըստ առաջադրանքի պահանջի։

    3․ Մարզիչը կատարում է գնահատում՝ ըստ ռուբրիկի։



Close
Կատարել նշում