Արի՛ մտածենք
Ավելի լավ քաղաքներ
Դուք ղեկավարում եք նախագիծ, և ձեր թիմի անդամներից մեկը առաջարկում է նոր մոտեցում, որը զգալիորեն շեղվում է ծրագրի սկզբնական պլանից: Նա կարծում է, որ դա ավելի լավ արդյունքների կբերի: Ո՞րն է ձեր նախնական արձագանքը:
Դուք կառավարում եք ձեր նախագիծը, և պետք է տվյալներ հավաքեք ձեր խնդրի վերաբերյալ: Համացանցում գտել եք որոշ տեղեկություններ, որոնք լավն են թվում, բայց վստահ չեք, թե արդյոք դրանք հավաստի են: Ի՞նչ կանեք:
Դուք ձեր նախագծի համար brainstorming (մտագրոհ) եք անում՝ գաղափարներ դուրս բերելու համար: Թիմը լուռ է և քննարկումը առաջ չի գնում: Ի՞նչ կանեք։
Դուք աշխատում եք բազմաֆունկցիոնալ թիմում, որտեղ բոլորն ունեն տարբեր կրթություն և մասնագիտություններ: Թիմի անդամներից մեկը ներկայացնում է մի գաղափար, որն անսովոր է թվում ձեզ: Ինչպե՞ս կմոտենաք այս իրավիճակին:
Դուք թիմի հետ աշխատում եք նախագծի վրա: Դուք ունեք սեղմ վերջնաժամկետներ, և թիմի անդամներից մեկը դժվարանում է իր առաջադրանքները կատարել։ Ի՞նչ կանեք։
Դուք հանդիպելու եք Հայաստանում ԵՄ դեսպանի հետ և հնարավորություն կունենաք ներկայացնելու ձեր նախագիծը: Ի՞նչ եք անելու մինչ հանդիպումը։
Դուք հիանալի նախագծի մի մասն եք, բայց համաձայն չեք այն ամենի հետ, ինչ առաջարկում է ձեր թիմի ղեկավարը: Ի՞նչ կանեք։
Դուք քրաուդֆանդինգի արշավ եք արել ձեր նախագծի համար և պետք է շնորհակալական հաղորդագրություն գրեք այն մարդկանց համար, ովքեր նվիրաբերել են $5 դոլար: Ո՞ր տարբերակն է լավագույնն ըստ Ձեզ:
Դուք մտնում եք վերելակ մի հայտնի մարդու հետ, ով շատ գումար ունի, և հազվագյուտ հնարավորություն ունեք նրան ներկայացնել ձեր բիզնեսը և գումար ստանալ։ Ի՞նչ կասեք նրան մեր ընկերության մասին 1 րոպեում։
Եթե X կազմակերպությունն օգնել է ձեզ հասնել ձեր նպատակին և օգնություն ցուցաբերել ողջ ընթացքում, ինչպե՞ս կցուցաբերեք երախտագիտություն:
Դուք և ձեր գործընկերը բիզնես եք բացել, և դուք սխալ եք թույլ տվել, որի արդյունքում խնդիր է առաջացել: Ձեր գործընկերը զայրացած է ձեզ վրա: Ի՞նչ կանեք։
Ձեր լավագույն ընկերը ՄԱԿ-ից դրամաշնորհ է ստացել իր նախագծի համար և խնդրում է ձեզ միանալ իրեն: Այնուամենայնիվ, դուք զբաղված եք ձեր համալսարանական հայտով, քննություններով, ունեք ևս երկու նախագիծ, որոնք կարևոր են ձեզ համար։ Ի՞նչ կասեք նրան։
Դուք ձեռնարկատեր եք, ով մոտիվացված է իր բիզնեսի նկատմամբ: Ձեր կարծիքով ո՞րն է լավագույն աշխատանքային գրաֆիկը, որը կարող եք ունենալ:
Դուք դիմել եք X կազմակերպության հետ համագործակցության համար, որը կայուն զարգացման ամենահայտնի կազմակերպությունն է ողջ Եվրոպայում, սակայն մերժում եք ստացել։ Դուք հնարավորություն ունեք խոսելու ընտրություն կատարած ժյուրիի հետ: Ի՞նչ կասեք նրանց։