Պլաստիկի խնդիրը
Էջը անհրաժեշտ նյութերի և առաջադրանքների
պանակ-ուղեցույցն է 0-րդ
քննարկում-հանդիպման համար
Մուտք
Սկսեք քննարկումը ուսանողներից յուրաքանչյուրին դիմելով և նրանց հետ ծանոթանալով (անուն և հետաքրքրություններ) և հարցնելով, թե ինչը իրենց հետաքրքրեց կամ զարմացրեց ընթերցանյութում և թե ինչ հիմնական եզրակացություններ կարելի է անել կարդալուց հետո։
Երբ պատասխաններ չեն հնչում, մարզիչը կարող է տալ ուղղորդող հարցեր, նաև ըստ անհրաժեշտության՝ կիսվել ուսանողի հետ սեփական մտքերով։
Քննարկումները տևում են 75 րոպե։ Եթե մարզիչը զգում է, որ քննարկումը ձգձգվում է, ապա փորձում է ավարտել այն քննարկում-վարժությունը, որը սկսել են և միաժամանակ ավարտել հանդիպումը։

Քննարկումները դասավորված են ըստ կարևորության հերթականության, այսինքն՝ վերջին քննարկումների կարևորությունն ավելի ցածր է և դրանք չհասցնելու դեպքում որակային վնասները շատ չեն։
1. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Մտագրոհ, ստեղծարար մտածողություն, խնդիրների լուծում, ֆինանասական կայունություն
  • Առաջադրանքի ներկայացում
    Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է թափոնների կառավարման հիանալի համակարգ ամբողջ Հայաստանում։ Դրա շնորհիվ նրանք հավաքել են բոլոր պլաստիկի թափոնները ՀՀ-ում և այժմ մտածում են, թե ինչ կարող են անել դրա հետ։

    Նախարարությունը գիտի, որ դուք ավարտել եք Climate Uturn ծրագիրը, որտեղ սովորել եք կառավարել կայունության ծրագրեր: Այսպիսով, նրանք զանգահարել են և խնդրել ձեզ զբաղվել հավաքված պլաստիկի խնդրով:

    Նրանք ունեն երկու պայման.
    • Դուք պետք է upcycle անեք պլաստիկը
    • Ձեր ստեղծածը պետք է լինի ֆինանսապես շահավետ


    Դուք հավաքվում եք թիմի հետ և ունեք 5 րոպե՝ քննարկելու, թե ինչ ապրանք կստանաք վերամշակման միջոցով: Սա անում եք մտագրոհի միջոցով՝ փորձում եք դուրս բերել մաքսիմալ շատ տարբերակներ։ Մեր ռեկորդը 10 գաղափարն է 5 րոպեում։ Վստահ եմ, որ ձեր թիմը կարող է անցնել այս թիվը։

    Ավարտելուց հետո մարզիչը խնդրում է միասին ընտրել մեկ տարբերակ և 2-3 րոպե քննարկել, ինչպես են այն շահավետ դարձնելու։
  • Ուղղորդումներ
    1. Պետք է մտքում պահել, որ պրոդուկտի ստացման պրոցեսը նույնպես պետք է լինի կայուն։ Պրոդուկտը չպետք է լինի արհեստականորեն, այլ այն նույնպես պետք է լինի անհրաժեշտություն և նույնիսկ լուծի խնդիր։


    2. Մենք նախկինում քննարկել ենք, որ եթե ինչ-որ բան լուծում է ինչ-որ մեկի խնդիրը, դրա համար կվճարեն։

    Կարող եք պրոդուկտի միջոցով լուծել նախարարության կամ այլ մարմնի մեկ այլ խնդիր, և դրանից ստանալ շահույթ։

    Կարող ենք ստանալ պորդուկտ, որը վաճառքի ենթակա է, բայց այս դեպքում պետք է հաշվի առնել ուր է գնալու պլաստիկը։ Եթե անձը այն նորից թափելու է, նշանակում է մենք ստեղծում ենք խնդիր, ոչ թե լուծում։

  • Առանցքային կետեր

    1․ Ուսանողները քննարկում են իրենցից յուրաքանչյուրի գաղափարները արագ տեմպով՝ փորձելով հավաքել հնարավորինս շատ գաղափար։

    2․ Ուսանողը հստակ ներկայացնում է իրենց քննարկման արդյունքները և պարզաբանում, թե ինչպես է իրենց պրոդուկտը լինելւ ֆինանսապես շահութաբեր։

    3․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։


Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ արագորեն դուրս բերել գաղափարներ, որոնք լուծում են խնդիրը և չեն ստեղծում այլ խնդիրներ, օբյեկտիվորեն ընտրել լավագույն տարբերակը, դուրս բերել ստեղծարար ու նոր գաղափարներ, գաղափարը դարձնել ֆինանսապես շահավետ, և այլն։
2. Քննարկում-Վարժություն
Թիրախավորվող հմտություններ
Հետազոտություն, վերլուծություն, գնահատում
  • Առաջադրանքի ներկայացում
    Մեր քննարկման երկրորդ մասում անդրադառնալու ենք Հայաստանում պլաստիկի շուրջ ձևավորված խնդիրներից մի քանիսին։

    Հայաստանում բոլոր թափոնները առանց սորտավորվելու գնում են աղբավայրեր: Կան փոքրիկ վերամշակման ծրագրեր, բայց համակարգային պրոցես չկա։

    Եկեք հասկանանք՝
    1. Ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ պլաստիկի աղբավայրում կուտակումներից։

    Ուսանողները անում են հետազոտություն 3-4 րոպե, քննարկում միասին, ապա կիսվում մարզիչի հետ։

    2. Ինչպե՞ս կարող ենք աղբավայրերը դարձնել առավել ապահով։


    Ուսանողները անում են հետազոտություն 3-4 րոպե, քննարկում միասին, ապա կիսվում մարզիչի հետ։
  • Ուղղորդումներ
    1. Ռիսկերը կարող են լինել՝
    - Պլաստիկը հեշտությամբ այրվում է և կարող է առաջացնել հրդեհներ
    - Պլաստիկը քայքայվում է փոքրիկ թունավոր մասնիկների, որոնք աղտոտում են հողն ու ջրային ուղիները և մտնում սննդի շղթա, երբ կենդանիները պատահաբար կուլ են տալիս դրանք։

    2. Աղբավայրը կարելի է դարձնել սանիտարական՝
    - հավաքեն անջատված բիոգազերը
    - ստեղծել շերտեր վնասակար նյութերից տարածքը պաշտպանելու համար
    - մոնիտորինգ հրդեհի դեմ

    Մարզիչը կարող է կիսել նկարներ սանիտարական աղբավայրերից։

    Աղբավայրերից նկարներ՝
    Սովետաշեն
    Նուրաբարշեն
  • Առանցքային կետեր
    1․ Ուսանողները կարողանում են անել հետազոտություն և հիմնավորել սեփական կարծիքը այն մասին, թե ինչ ռիսկեր կան։

    2․ Ըստ անհրաժեշտության՝ մարզիչը առանձնացնում է խմբի թերացման ոլորտները, որոնք առավել բարելավման կարիք ունեն։
Հարց-Ամփոփում
Եկեք պատասխանենք երկու կարճ հարցի՝
- Ի՞նչ սովորեցիք այս քննարկում-վարժությունից։
- Ինչպե՞ս կարող եք այն օգտագործել ձեր կյանքում։

Ուղղորդում՝ իրավիճակի վերլուծություն, ռիսկերի գնահատատում, ռիսկերի կանխարգելում, և այլն։
Close
Կատարել նշում